Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. դեկտեմբերի 5

09:30 05 Դեկ 2018
Դիտումներ 256
Պատմության այս օրը. դեկտեմբերի 5
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

1995 - Նախիջևանում կործանվեց Ту-134 ինքնաթիռը. զոհվեց 52 մարդ։

1991 - Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Լևոն Տեր-­Պետ­րոս­յա­նի հրա­մա­նագ­րով Վազ­գեն Սար­գս­յա­նը նշա­նակ­վեց Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար:

1988 - ԽՍՀՄ իշխանությունները ուժ են գործադրում Բաքվի հա­յատ­յաց խժդժությունները ճնշելու համար:

1966 - Ծնվել է ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը:

1965 - Խորհրդային այլախոհների առաջին հրապարակային ակցիան. Մոսկվայի Պուշկինյան հրապարակում տեղի ունեցավ հրապարակայնության հանրահավաք։

1957 - Ջուր իջեցվեց խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, աշխարհում առաջին միջուկային շարժիչով վերջրյա նավը:

1952 - Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ (սմոգ) իջավ, որը ցրվեց միայն 4 օր անց, ծխի հետևանքով մահացավ մոտ 12.000 մարդ:

1936 - Սկսում է գործել Քանաքեռգէսը։

1936 - ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը։ Հայկական ԽՍՀ-ը դառնում է միութենական հանրապետություն։

1933 - ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվում 1919-ին մտցված «Չոր օրենքը»:

1932 - Ծնվել է ամերիկացի երաժիշտ Լիթլ Ռիչարդը:

1931 - Սովետական իշխանությունը պայթեցնում է Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարը:

1925 - Ծնվել է սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը։

Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ / Նամի, Քալանթարի՝ Իրան, Անսելմո Քիֆր՝ Գերմանիա, և այլք/ իրենց համարում են աշակերտներն ու հետևորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի, որի արվեստն արդեն կես դար համաշխարհային արվեստի իրողություն է։ Այն ներկայացված է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Ռոքֆելլեր կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր, և քիչ ծանոթ է հայ արվեստաբանությանը։
Մեթոդաբանական, հայեցակարգային առնչություններ ունենալով Նոր ռեալիզմի, ABC Art-ի, Նոր ալիքի, Ավանգարդի, անհնարին արվեստի հետ՝ Մարկոս Գրիգորյանի արվեստը ոչ արևմտյան, ոչ արևելյան և ոչ էլ էպիֆենոմեն է։
Բարձր հայքի արմատները արյան մեջ, արիական Արևելքի իմաստությունն ու գեղեցկությունը ներկալած, Իտալիայում արևմտյան մշակույթի իմաստասիրությունն ու գեղագիտությունը յուրացրած և գուցե ի հետևանք այդ յուրացման և արժեքավորման՝ ստեղծագործել է Իրանում և ԱՄՆ-ում։
Մարկոս Գրիգորյանի աստանդականությունը ՝ Հռոմ, Իրան, Նյու-Յորք, Հայաստան, վերաիմաստավորում է պլատոնիզմը, թե իսկական իմաստունը, ըստ էության, ճամփորդ է՝ քարանձավը լքած և ի վեր ելնող։ Արվեստագետը քայլում է միանժամանակ տարբեր տեղեր տանող ճանապարհներով՝ Կերպարվեստ, Հողարվեստ, Գորգարվեստ։ Եվ միայն նպատակի ազնվությունն է մի։
1993 թվականին Մարկոս Գրիգորյանը Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանում բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարան

1921 - «Նեմեսիս» գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:

1920 - Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը։ 1921-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»։

1918 - Սկսվեց հայ-վրացական պատերազմը Լոռվա համար:

1901 - Ծնվել է ամերիկացի ռեժիսոր, հնչյունավորող, մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյը:

Похожее изображение

1812 - Նապոլեոնն իր զորքը թողնելով Ռուսաստանում ուղևորվում է Ֆրանսիա։

1791 - Մոցարտն ավարտեց իր «Մասոնական կանտատ»-ը, ե­րաժշ­տություն, որի մեղեդին հիմք հանդիսացավ Ավստրիա­յի պաշտոնական օրհներգի համար:

1492 - Քրիստափոր Կոլոմբոսը հասավ Հաիթի։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2238
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2171
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4254
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2317
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2333
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2095
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 452
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ