Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԽՈՐԱԳԻՐ

Այսօր Վուդի Ալլենի ծննդյան օրն է

12:30 01 Դեկ 2018
Դիտումներ 227
Այսօր Վուդի Ալլենի ծննդյան օրն է

Այսօր վուդի Ալլենի ծննդյան օրն է: Վուդի Ալլենը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 1-ին Նյու-Յորքում:

Ալլենը ամերիկյան նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, գրող, երաժիշտ է։ Վուդի Ալլենի ֆիլմերը ընդունված է անվանել «ինտելլեկտուալ կատակերգություն», Ալլենը ռեժիսոր՝ Ինգմար Բերգմանի արվեստի երկրպագու է, այդ պատճառով էլ նրա ֆիլմերում կարելի է նկատել Բերգմանի ոճը։ Առավել հայտնի են Վուդի Ալլենի հետևյալ ֆիլմերը՝ «Սեր և մահ», «Էննի Հոլլ», «Մանհեթեն», «Կահիրեի կարմրագույն վարդը», «Կեսգիշերը Փարիզում» և այլն:

  • 15 տարեկանում Վուդին սկսում է անեկդոտներ գրել Նյու Յորքի թերթերից մեկի համար, որ գումար վաստակի, ու արդյունքում նրան հրավիրում են NBC գրողների զարգացման ծրագրին՝ վարձատրվելով շաբաթական 25 դոլար:
  • Վուդին ջազի սիրահար է: Նա իր անունը վերցրել է իր սիրելի երաժիշտներից մեկի՝ Վուդի Հերմանի անունից:
  • Ավելի քան 37 տարի Վուդին հոգեբանի է այցելել:
  • Վուդին ամուսնացել է երեք անգամ: Բացի ամուսնություններից, նա 12 տարի սիրային կապ է ունեցել դերասանուհի Միրա Ֆերրոուի հետ:
  • Վուդին նոմինացվել է 24 Օսկարի, ստացել է՝ 5-ը:

Մրցանակներ

5 Օսկար, 3 Ոսկե գլոբուս, 8 ԲԱՖԹԱ, 2 Բեռլինի կինոփառատոնի դափնեկիր, 2 Կաննի կինոփառատոնի դափնեկիր, 2 Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր:

Աֆորիզմները

1. Ազնվությունը և պարկեշտությունը բավականին թանկ նվերներ են, և չարժե դրանք սպասել էժանագին մարդկանցից:

2. Եթե ցանկանում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե նրա մասին ինչ են խոսում, այլ լսիր, թե նա ինչ է խոսում ուրիշների մասին:

3. Ընկերը գինու նման է: Ինչքան հին է, այնքան լավն է:

4. Եթե մարդիկ ավելի շատ հումորի զգացում ունենային, մենք կապրեինք մեկ այլ աշխարհում:

5. Սրբությունը նույնպես գայթակղություն է:

6. Կանայք միշտ ցավում են մեր վերքերի համար, որոնք իրենք չեն հասցրել մեզ:

7. Առանց սիրո սեքսը անիմաստ փորձ է, բայց ի թիվս այլ անիմաստ փորձերի շատ հաճելի է:

8. Մահն ունի նաև լավ կողմ: Դա այն մի քանի գործերից է, որոնք հեշտ է պառկած անել:

9. Հաջողությունը կարողություն է, որն հայտնվում է ճիշտ ժամանակին ճիշտ վայրում:

10. Ամուրի մարդն ապրում է թագավորի նման և մահանում շան նման, իսկ ամուսնացած մարդն ապրում է շան նման և մահանում թագավորի նման:

11. Մարդը կազմված է մարմնից և գլխից, սակայն մարմինն ունի ավելի շատ զվարճանքներ, քան գլուխը:

12. Երջանկությունը տաղանդ է, որ գնահատես այն, ինչ ունես, այլ ոչ թե գնահատես այն, ինչ չունես:

13. Ամուսնության հաջողությունն այնքան կատարյալ զուգընկեր գտնելու մեջ չէ, ինչքան նրա մեջ է, որ ինքդ լինես կատարյալ զուգընկեր:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ