Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արմեն Պետրոսյան. Կասկադյորությունը մի ուրիշ աշխարհ է

21:00 22 Նմբ 2017
Դիտումներ 661
Արմեն Պետրոսյան. Կասկադյորությունը մի ուրիշ աշխարհ է
Կասկադյորությունը պահանջում է մաթեմատիկական հաշվարկ, և եթե դրան չտիրապետեցիր, ապա հաշմանդամի սայլակը պահովված է:

«Կասկադյորությունը յուրաքանչյուր ոք մեկնաբանում է յուրովի, ես կասեի, որ դա ապրելակերպ է՝ դա իմ կյանքի մի մասն է, իմ երեխան, իմ ընտանիքը, իմ երկինքն ու երկիրը»,- ScanNews.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում իր վտանգավոր մասնագիտությունը կասկադյորական արվեստի հիմնադիր, Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը (Ռեմբո):

Կասկադյորական հնարքների ժամանակ պատահում են չնախատեսված վնասվածքներ, այս ուղղությամբ արդյո՞ք մեր երկրում գործում է ապահովագրական կազմակերպություն: Մեր հարցին ի պատասխան կասկադյորական արվեստի հիմնադիրն ասաց. «Ցավոք Հայաստանում չկա նման ապահովագրական կազմակերպություն, բայց ասեմ, որ մենք շուտով կհասնենք դրան օրենսդրական մակարդակով: Մեր մասնագիտության մեջ անհնար է առանց վնասվածքների: Պատկերացրեք մոտոցիկլետ վարողի, ով երբեք վայր չի ընկել՝ դա ուղղակի անհնար է: Այն տղաներն, ովքեր եկել և անդամագրվել են մեր ասոցացիայի ընտանիքին, բոլորին ասել եմ, հիշեք՝ ինչ-որ մի օր ձեր մարմնի ինչ-որ մի մաս կոտրելու եք: Փառք Աստծո, նրանցից դեռ ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ունեցել, ես ուզում եմ, որ այդպես էլ շարունակվի»:

Խոսելով կասկադյորների պատրաստման կամ վերապատրաստման դպրոցների առկայության մասին մեր զրուցակիցը նշեց, որ պրոֆեսիոնալ դպրոցներ, ինչպիսիք կան ԱՄՆ-ում, ցավոք սրտի, Հայաստանում դեռ գոյություն չունեն: «Ցանկացած անձ, ով ուզում է ապրել այդ կյանքով, զբաղվել այդ մասնագիտությամբ դիմում է մեզ, քանզի մեր ասոցացիայում սովորեցնում ենք այն ամենը, ինչ վերաբերում է կասկադյորությանը, իսկ մնացած այլ հմտությունները նա ձեռք է բերում աշխատաքնի, պրակտիկայի ընթացքում: Միաժամանակ մեծ տեղ ենք հատկացնում ուսմանը, հոգեբանական պատրաստվածությանը և այլն»:

Հարցին, եթե ցանկություն լիներ փոխելու մասնագիտությունը, ապա որ ոլորտը կփոխարիներ կասկադյորությանը, Արմեն Պետրոսյանն առանց երկմտելու ասաց, որ շատ է մտածել այդ ուղղությամբ և միանշանակ կընտրեր այն մասնագիտությունը, որը կոչվում է կասկադյորություն:

«25 կյանք էլ ապրեմ միևնույն է կընտրեմ այս ճանապարհն իր դժվարություններով և վնսավածքներով հանդերձ, քանի որ դա իմ մանուկ հասակի երազանքն է եղել: Այժմ նմանօրինակ ճանապարհ է ընտրել տղաս՝ Հայկը»:

Հարցին, թե չե՞ք վախենում նրա կյանքի համար, Արմեն Պետրոսյանը նշեց. «Ես նրա կյանքի համար իմ կյանքը կտամ, դրա համար մենք այժմ կանենք հնարավոր ամեն բան մինչև նա մեծանա, և երբ պատրաստ կլինի ինչ-որ լուրջ հնարքների, տեխնիկան և հնարավորությունները շատ ավելի զարգացած կլինեն, իսկ ռիսկի գործոնը հասցված կլինի մինիմումի: Ես իսկապես կցանկանայի, որ իմ տղան այդ ռոմանտիկ կյանքով ապրեր: Դա մի ուրիշ աշխարհ է»:

Պարոն Պետրոսյանը նշեց, որ իրենց ասոցացիան ունի նաև այլ երկրների հետ համոգործակցություն՝ ի դեմս Ռուսաստանի և Սերբիայի:

Հայաստանում կասկադյորների մանկապատանեկան դպրոց հիմնելու մտադրությունները հանգիստ չեն տալիս Արմեն Պետրոսյանին, հետևաբար նա նշեց, որ իրենք աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ, ճիշտ է շատ դժվար և պատասխանատու աշխատանք է, բայց վստահորեն հավելում է. «Հասնելու ենք մեր ցանկությունների կատարմանը»:

Որոշ կարծիքների համաձայն, եթե չլինեն ֆիլմերի նկարահանումները, կասկադյորների մասնագիտությունը դառնում է զուր ժամանակի կորուստ, սակայն Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը շտապում է նման կարծիք ունեցող մարդկանց հիասթափեցնել նշելով, որ նկարահանումներ միշտ լինելու են, սակայն, եթե հանկարծ լինի մի պահ, որ չունենան նկարահանումներ, իրենք կկազմակերպեն կենդանի ցուցադրական շորու ծրագրեր՝ ստեղծելով կասկադյորական թատրոն՝ բաց եկնքի տակ:

Իսկ այն երիտասարդներին, ովքեր ցանակնում են ընտրել այս մասնգիտությունը, Արմեն Պետրոսյանը նշեց, որ չի ցանակում նմանվել Եհովայի վկաներին, ովքեր հոգեորսությամբ են զբաղվում:

«Մարդ իր խառնվածքով պետք է լինի կասկադյոր, բայց և շատ կարևոր է խելացի ուսուցիչների աչալուրջ մոտեցումը և ուսուցումը: Կասկադյորը պետք է լինի ռոմանտիկ, շատ լուրջ, միևնույն ժամանակ կատակասեր, ուժեղ, բայց հոգով նուրբ: Ռուսները շատ հաճախ ասում են՝ «випем за храбрость», ես զարմանում եմ ոնց կարելի է այդ թույնը՝ օղին, խմել, միթե՞ օղին է, որ պետք է խիզախություն, համարձակություն բերի: Ոչ ոք ապահովագրված չէ կյաքնում, և եթե մենք իմանանք, որ կարող ենք անել այնպիսի մի հնարք, որ վատ ավարտ ունենա, մենք զերծ կմնանք դրանցից: Կան մարդիկ, ովքեր սովորում են մի քանի կարատեի հնարքներ, և ասում են, որ «մենք կասկադյորներ ենք». դրանք ոչ բանական էակներ են: Այս մասնագիտությունը պահանջում է մաթեմատիկական հաշվարկ, և եթե դրան չտիրապետեցիր, ապա հաշմանդամի սայլակը պահովված է»:

Մեր զրույցի վերջում կասկադյորական արվեստի հիմնադիր Արմեն Պետրոսյանն ավելացրեց.«Պրոֆեսիոնալ կասկադյոր դառնալու համար հարկավոր է ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն, ցանկություն, սեր և պաշտամունք՝ սեփական մասնագիտության նկատմամբ»:

Հրապարակումը պատրաստեց Թամարա Աբրահամյանը

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ