Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. նոյեմբերի 8

09:30 08 Նմբ 2018
Դիտումներ 356
Պատմության այս օրը. նոյեմբերի 8
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

Որակի համաշխարհային օրն է

2013 - Պատմության ամենահուժկու համարվող Հայյան թայֆունը հարվածում է Ֆիլիպիններին։

2011 - Պոտենցիալ վտանգավոր (308635) 2005YU55 աստերոիդն անցնում է Երկրից 0.85 լուսնային հեռավորության վրա։

2000 - Ֆրանսիայի Սենատն ընդունեց 1915թ. Հայոց ցեղասպանության բանաձևը:

1971 - Թողարկվեց Led Zeppelin ռոք խմբի Led Zeppelin IV ալբոմը:

1966 - Կինոդերասան Ռոնալդ Ռեյգանն ընտրվեց Կալիֆոռնիայի նահանգապետ:

1961 - Եթեր հեռարձակվեց ՈՒՀԱ-ի (Ուրախների և Հնարամիտների ակումբ, КВН) առաջին հաղորդումը:

1935 - Ծնվել է ֆրանսիացի կինոդերասան Ալեն Դելոնը։

Related image

Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արևի տակ» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963), «Սև կակաչ» (1964), «Լողավազան» (1968) ֆիլմերից։

Ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում։

Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա:

1960-1980-ականների սեքս խորհրդանիշն է։

1923 - «Գարեջրային խռովությունը» Մյունխենում. փորձ է արվում գրավել պետական իշխանությունը:

1912 - Տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բացումը:

1900 - Ծնվել է ամերիկացի գրող Մարգարետ Միտչելը։

«Քամուց քշվածները» վեպի հեղինակն է։

1936-ին լույս տեսած վեպը արժանացել է Պուլիտցերովյան մրցանակի։ Թարգմանվել է աշխարհի 36 լեզուներով։ 1939 թվականին այդ վեպի էկրանավորումը արժանացել է 8 «Օսկար» մրցանակի։

1895 - Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը հայտնաբերեց ռենտգենյան ճառագայթները:

1893 - Կոլորադոյի նահանգի կանայք իրավունք ստացան մասնակցել ընտրություններին:

1889 - Մոնթանան դարձավ ԱՄՆ-ի 41-րդ նահանգը:

1847 - Ծնվել է իռլանդացի գրող Բրեմ Սթոքերը։

Առավելապես հայտնի է որպես 1897 թ. գրված «Դրակուլա» գոթական վեպի հեղինակ։

1793 - Լուվրն առաջին անգամ հասարակության համար բացվեց որպես ազգային գեղարվեստական թանգարան:

1789 - Էլիա Կրեյգը Բուրբոն քաղաքից առաջին անգամ պատրաստեց վիսկիի տարատեսակ, որն այսօր անվանվում է պարզապես բուրբոն:

1602 - Օքսֆորդում հիմնադրվեց Բոդլեյան գրադարանը:

1520 - Ստոկհոլմի արյան բաղնիքի առաջին օրը:

1519 - Էռնան Կորտեսը մուտք է գործում Տենոչտիտլան, որտեղ նրան պատվով դիմավորում է ացտեկների առաջնորդ Մոնթեսուման։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ