Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. նոյեմբերի 7

09:30 07 Նմբ 2018
Դիտումներ 338
Պատմության այս օրը. նոյեմբերի 7
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

2010 - Օծվեց Սագրադա Ֆամիլիա տաճարը:

2000 - Ոստիկանությունը կանխում է ադամանդի ցուցահանդեսի կողոպուտը: Եթե կողոպտիչներն իրագործեին այն, ապա գողոնը կկազմեր 350 միլիոն ֆունտ ստեռլինգ:

1996 - NASA- ն գործարկեց Mars Global Surveyor-ը:

1990 - Ալեքսանդր Շմոնովը Կարմիր հրապարակում մահափորձ է կատարում Միխայիլ Գորբաչովի դեմ:

1990 - Մերի Ռոբինսոնը դարձավ Իռլանդիայի Հանրապետության առաջին կին նախագահը:

1987 - Jasmine հեղափոխություն Թունիսում նախագահ է դառնում բռնապետ Բեն Ալին:

1967 - Ծնվել է հայտնի ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտան։

1967 - Տեղի ունեցավ «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան:

1943 - Խորհրդային զորքերը գեներալ Նիկոլայ Վատուտինի գլխավորությամբ վերագրավում են Կիևը։

1941 - Գերմանական ավիացիան խորտակեց «Արմենիա» շոգենավը, զոհվեց մոտ 5000 մարդ:

1940 - Քամու հետևանքով փլուզվեց ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող Tacoma Narrows Bridge կախովի կամուրջը:

1922 - Երևանում բացվում է պետական հանրային գրադարանը:

1917 - Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունը:

1913 - Ծնվել է ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուն։

Image result for Albert Camus

Կամյուի հայտնի գործերն են «Օտարը», «Անկում», «Երջանիկ մահը» վիպակները, «Ժանտախտը», «Առաջին մարդը» վեպերը

1957-ին արժանացել է Գրականության նոբելյան մրցանակի։

1867 - Ծնվել է լեհ քիմիկոս ու ֆիզիկոս Մարի Կյուրին։

Marie Curie (Nobel-Chem).jpg

Ֆիզիկայից (1903) և քիմիայից (1911) Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր է, Փարիզում և Վարշավայում Կյուրիի ինստիտուտների հիմնադիր, ականավոր ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Պիեռ Կյուրիի կինը։ Ամուսնու հետ ուսումնասիրել են ռադիոակտիվության երևույթը, հայտնաբերել են ռադիում (լատ.՝ radium - ճառագայթող) և պոլոնիում (լատ.՝ polonium (Polonia - «Լեհաստան») քիմիական տարրերը։ Մարի Կյուրին առաջարկել է ուրանի հանքաքարի մշակման և զտման դասական մեթոդ, երկար տարիներ ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթման հատկությունները, նրա ազդեցությունը կենդանական բջիջների վրա։

Առաջին կինն է, որ ստացել է Նոբելյան մրցանակ, առաջինը և միակ կինը, որ ստացել է կրկնակի Նոբելյան մրցանակ և միակ մարդը, որ Նոբելյան մրցանակ է ստացել երկու տարբեր գիտական բնագավառներից:

Նա նաև եղել է Փարիզի համալսարանի առաջին կին պրոֆեսորը, իսկ 1995 թվականին, երբ նրա աճյունն ամփոփվեց Փարիզի Պանթեոնում, դարձավ առաջին կինը, որն այնտեղ թաղված է սեփական արժանիքների և գիտական ձեռքբերումների համար:

1860 - Միացյալ նահանգների 16-րդ նախագահ է ընտրվում հանրապետական Աբրահամ Լինքոլնը։

1786 - ԱՄՆ-ում հիմնադրվեց ամենահին երաժշտական կազմակերպությունը՝ Stoughton երաժշտական ընկերությունը:

1728 - Ծնվել է անգլիացի ծովագնաց ու քարտեզագիր Ջեյմս Կուկը։

Կուկը կազմել է Նյուֆաունդլենդի քարտեզը նախքան Խաղաղ օվկիանոսում երեք ճանապարհորդություն կատարելը: Այս ճանապարհորդությունների ընթացքում նա առաջին անգամ հետազոտել է Ավստրալիայի արևելյան ափերը և Հավայան կղզիները:

680 - Կոստանդնուպոլսում սկսվում է վեցերորդ էկումենիկ խորհուրդը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 16
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ոչինչ հավերժ չէ
21:00 12 Նմբ 2018
Դիտումներ 684
Պատմության այս օրը. նոյեմբերի 12
09:30 12 Նմբ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 12-ն է
09:00 12 Նմբ 2018
Դիտումներ 126
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արհեստական ինտելեկտի մասին
21:00 11 Նմբ 2018
Դիտումներ 857
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պայծառ երևակայության տեր երիտասարդը
20:30 11 Նմբ 2018
Դիտումներ 283
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 11
09:30 11 Նմբ 2018
Դիտումներ 176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 11-ն է
09:00 11 Նմբ 2018
Դիտումներ 102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եռակի ինչ ասվեց՝ այն է ճիշտ …
20:30 10 Նմբ 2018
Դիտումներ 264
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ