Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. հոկտեմբերի 11

09:30 11 Հոկ 2018
Դիտումներ 217
Պատմության այս օրը. հոկտեմբերի 11
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

Աղջիկ երեխաների միջազգային օրն է

Տեսողության համաշխարհային օրն է

2002 - Հելսինկիի առևտրի կենտրոնում ռումբի պայթյունից զոհվում է 7 մարդ։

1999 - Ֆրանսիայում ընտրվեց նոր «Մարիանան»՝ թոփ-մոդել Լետիցիա Կաստան՝ այն կինը, ում կերպարը պետք է խորհրդանշի հանրապետությունը:

Картинки по запросу Լետիցիա Կաստա

1999 - Բրիտանացի աստղագետ Ջոն Մյուրեյի հաշվարկներով Արեգակի շուրջը 10-րդ ուղեծրում պտտվում է Յուպիտերից հսկա մի մոլորակ։

1994 - Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ստեղծվեց ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը:

1984 - «Չելենջեր» աստղանավից բաց տիեզերք դուրս եկավ ամերիկացի առաջին կին-աստղագնաց Քեթրին Սելիվենը:

1973 - Էլվիս և Պրիսցելա Փրեսլիների ամուսնալուծությունը։

Картинки по запросу развод Элвиса (Elvis Aaron Presley) и Присциллы Пресли

1962 - Սկսվեց երկրորդ Վատիկանյան համաժողովը:

1949 - Համաշխարհային բժշկության ասոցիացիայի 3-րդ գլխավոր ասամբլեայի ժամանակ ընդունվեց բժշկության էթիկայի միջազգային առաջին կոդեքսը: Դրանում ամրագրված կարևորագույն սկզբունքներն էին «Բժիշկը պետք է որոշումներ ընդունի բացառապես հիվանդի հետաքրքրության շրջանակներում և կարևորի նրա ապրումներն ու հարգանք ցուցաբերի նրա մարդկային արժանապատվության նկատմամբ»:

1931 - ԽՍՀՄ-ում արգելվեց մասնավոր առևտուրը:

1922 - Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվեց զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև:

1919 - «Հենդլի Փեյջ Տրենսպորտ» ընկերությունն առաջին անգամ առաջարկեց նախաճաշ ինքնաթիռում, որի մեկ բաժինն արժեր 3 շիլլինգ:

1887 - Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնն արտոնագրեց քվեաթերթիկներ հաշվող էլեկտրական մեքենան։

1881 - Հյուսիսային Դակոտա նահանգի (ԱՄՆ) բնակիչ Դեյվիդ Հյուսթոնը արտոնագրեց լուսանկարչական ժապավենը:

1852 - Ավստրալիայում իր գործունեությունը սկսեց առաջին համալսարանը:

1138 - Հալեպում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվեց մոտ 230․000 մարդ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 323
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 117
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 11
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 15
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 15-ն է
08:00 15 Դեկ 2018
Դիտումներ 169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 14
19:15 14 Դեկ 2018
Դիտումներ 90
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ