Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. հոկտեմբերի 10

09:30 10 Հոկ 2018
Դիտումներ 293
Պատմության այս օրը. հոկտեմբերի 10
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օրն է

2009 - Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրություններ:

2007 - «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը սկսեց 1915 թվականի հայերի ցեղասպանության զոհերի հարազատներին փոխհատուցումների վճարման գործընթացը: Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 8 միլիոն դոլար:

2007 - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների հանձնախումբը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

2006 - Սկսեց գործել ВКонтакте սոցցանցը։

1997 - Ֆրանսիացի դերասանուհի, կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիդ Բարդոն դատարանի կողմից տուգանվեց 1.600 դոլարով՝ մուսուլմանների ոչխարի զոհաբերությանը խոչնդոտելու փորձի համար:

1993 - Գերմանիայում հյուրախաղերի ժամանակ ամերիկացի աճպարար Դևիդ Կոպերֆիլդը ծանոթանում է գերմանացի թոփ-մոդել Կլաուդիա Շիֆերի հետ, որը շուտով դառնում նրա հարսնացուն։

1975 - Պապուա Նոր Գվինեան միանում է ՄԱԿ-ին։

1957 - ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը ստիպված էր ներողություն խնդրել Գանայի ֆինանսների նախարարից՝ Դուվրի (Դելավերի նահանգ) ռեստորաններից մեկում նրան մաշկի գույնի պատճառով սպասարկելուց հրաժարվելու համար:

1956 - Թողարկվեց Газ-М21 «Волга» մակնիշի առաջին սերիական ավտոմեքենան։

1933 - Միացյալ Նահանգներում առաջին անգամ վաճառքի հանվեց լվացքի փոշին։

1919 - Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարեցին Խորհրդային Ռուսաստանին տնտեսական շրջափակման ենթարկելու մասին:

1861 - Ծնվել է Նորվեգացի բևեռախույզ, օվկիանոսագետ, ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիր, մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը։

  • Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը։ 
  • Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրա մեջ մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց։ 
  • Ինձ համար դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։
  • Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ։ 
  • Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են։ 
  • Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ սկսված ջարդերի հետ։ Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ։
  • Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում իր հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում և սպասում է, շարունակ սպասում: Նա սպասում է մինչ օրս:
Ֆրիտյոֆ Նանսեն

Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ է գրավել հայանպաստ աշխատանքը, ջանքերը Հայ դատի արդարացի լուծման և հայ գաղթականների դրության բարելավման համար: Նա խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը: Նանսենը մեծապես օգնել է գաղթականներին. բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագրեր», որը մասամբ թեթևացրել է նրանց դրությունը: Առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձնելու համար, գլխավորել է հայրենադարձության հանձնաժողովը (1925–29 թթ.):

Նանսենյան անձնագիրը անձը հաստատող ժամանակավոր վկայական է, որը տրվել է փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Մտցրել է Ազգերի լիգան՝ Ֆրիտյոֆ Նանսենի (այստեղից էլ՝ անվանումը) նախաձեռնությամբ Ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ (1922 հուլիսի 3-ից 5-ը)։

Գերբի փոխարեն անձնագրում ամրացվել է Նանսենի դիմանկարով նամականիշ։

«Նանսենի անձնագիր» ստացած անձինք օգտվել են կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղաշարժվելու իրավունքից, նրանց նկատմամբ դադարել են գործել քաղաքացիություն չունեցողների համար նախատեսված սահմանափակումները: Ազգերի լիգայի որոշմամբ (1924 թ․-ի հուլիսի 12) Մեծ եղեռնից փրկված շուրջ 320 հազար հայեր, որոնք դեգերում էին տարբեր երկրներում, ստացել են «Նանսենյան անձնագիր»։

Այդ նպատակով Նանսենն իր հանձնաժողովով 1925 թ-ի հունիսին ժամանել է Երևան, եղել է հանրապետության տարբեր շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարավորությունները, մասնակցել Շիրկանալի (Շիրակի ջրանցք) բացմանը: Վերադառնալով Ժնև` Ազգերի լիգային ներկայացրել է զեկուցագիր, ըստ որի՝ օգնություն ցուցաբերելու դեպքում Հայաստանը կարող է տեղավորել 25–30 հզ. գաղթականի: Տեսնելով, որ Ազգերի լիգան դանդաղում է հայ գաղթականության հայրենադարձման հարցում, Նանսենն ինքն է մարդասիրական ուղիներով հայթայթել անհրաժեշտ միջոցներ և տրամադրել 7 հզ. հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման համար:

1846 - Ուիլյամ Լասելը հայտնաբերում է Նեպտունի ամենամեծ Տրիտոն արբանյակը:

1813 - Ծնվել է նշանավոր իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին։

Համարվում է 19-րդ դարի առավել ազդեցիկ և առաջնային օպերային երգահաններից մեկը՝ իտալացի խոշորագույն կոմպոզիտորներ Վինչենցո Բելլինիի, Գաետանո Դոնիցետիի, Ջոակինո Ռոսսինիի դարաշրջանից հետո, որոնց աշխատանքները մեծ ազդեցություն են թողել նրա վրա։ 30 տարեկան հասակում Վերդին պատմության մեջ դարձել է ամենահեղինակավոր օպերային կոմպոզիտորներից մեկը։

Վերդին` որպես բարեփոխիչ, զգալիորեն փոխել է իտալական օպերայի բնույթն ու կառուցվածքը, հավասարապես կարևորել խոսքի և երաժշտության դերերը: Նա գրել է 28 օպերա, որոնցից շատերը, այդ թվում՝ «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տրուբադուր», «Աիդա», «Օթելլո», «Ֆալստաֆ»,«Պարահանդես-դիմակահանդես» օպերաները, որոնք ընդգրկված են ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում։ Օպերաներից բացի՝ Վերդին ստեղծել է նաև կանտատներ (այդ թվում՝ «Ազգերի հիմնը»), հոգևոր երկեր, վոկալ անսամբլներ, լարային կվարտետ, ռոմանսներ, երգեր և այլն:

1780 - Կարիբյան ծովի 6 օր տևած մրրիկի հետևանքով զոհվեց մոտ 27.000 մարդ:

680 - Քերբելայի ճակատամարտը. Մուհամեդ մարգարեի թոռ Իմամ Հուսեյնը գլխատվում է Եզիդ I խալիֆի զորքերի կողմից։ Այս օրն ամեն տարի «Աշուրա» անունով նշում են շիա մուսուլմանները։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 92
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 20
19:00 20 Հոկ 2018
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 20-ն է
08:00 20 Հոկ 2018
Դիտումներ 142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 57
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ