Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. հոկտեմբերի 9

09:30 09 Հոկ 2018
Դիտումներ 260
Պատմության այս օրը. հոկտեմբերի 9
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

Փոստի համաշխարհային օրն է

2009 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի։

2008 - Երկիր մոլորակին մոտեցավ «2004 TS26» աստերոիդը մինչև 6.150 կմ, այն Երկրին ամենամոտ գտնված աստերոիդն է:

2006 - Հյուսիսային Կորեայի առաջին միջուկային փորձարկումը:

2000 - Վաշինգտոնյան Կոնգրեսի գրադարանն իր գոյության 200 տարիների ընթացքում ստացավ խոշորագույն նվիրաբերությունը միլիարդատեր Ջոն Կլուջից՝ 60 միլիոն դոլար:

2000 - Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, Տոկիոյից ոչ հեռու բացեց Ջոն Լենոնի՝ աշխարհում առաջին թանգարանը:

1989 - ԽՍՀՄ-ում ընդունվում է աշխատավորների գործադուլ անելու իրավունքը։

1974 - Ստեղծվեց Համաշարհային փոստային միությունը:

1967 - Էռնեստո Չե Գեվարայի գնադակահարության օրն է։

1965 - «Բիթլզի» «Yesterday» երգը գլխավորեց ամերիկյան հիթ-շքերթները։

1940 - Ծնվել է Ջոն Լենոնը։

Похожее изображение

«Գոյություն ունեն մոտիվացիայի երկու առաջ մղող ուժեր՝ վախն ու սերը: Երբ մենք վախենում ենք, ետ ենք քաշվում կյանքից: Երբ մենք սիրում ենք, ոգևորվածությամբ ու հոժարությամբ գրկաբաց ընդունում ենք այն ամենը, ինչ կյանքը տալիս է մեզ: Մենք պետք է նախ սովորենք սիրել ինքներս մեզ՝ մեր բոլոր առավելություններով ու անկատարությամբ հանդերձ: Եթե մենք չկարողանանք սիրել ինքներս մեզ, մենք չենք կարող ամբողջությամբ բացահայտել սիրելու մեր կարողությունը ու մեր ստեղծագործելու և արարելու հնարավորությունը: Էվոլյուցիայի և աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու հույսը ընկած է այն մարդկանց անվախության ու սրտաբացության մեջ, ովքեր գրկաբաց ընդունում են կյանքի ընձեռած բոլոր դժվարություներն ու անակնկալները»:

Ջոն Լենոն

1926 - Ֆրանսիացի գիտնականներ Ֆրեդերիկ Ժոլիոյի և Իռեն Կյուրիի ամուսնությունը:

1912 - Սկսվեց Առաջին Բալկանյան պատերազմը:

1888 - Բացվում է Վաշինգտոնի հուշարձանը:

1874 - Ստեղծվեց Համաշխարհային փոստային միությունը:

1831 - Սպանվում է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Յոհանիս Կապոդիսթրիասը։

1789 - Ֆրանսիայում արգելվեցին խոշտանգումները։

1829 - Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Պարրոտը բարձրացան Արարատի գագաթը:

1604 - Երկրի վրա նկատվում է SN 1604 գերնոր աստղի բռնկումը։

1582 - Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում տարվա այս օրը բաց է թողնված:

1446 - Կորեայում հրապարակվում է Հանգըլ այբուբենը:

Հանգըլ կորեական այբուբենի անվանումն է։ Ունի 24 տառ՝ 14 բաղաձայն և 10 ձայնավոր։ Ստեղծումը վերագրվում է Սեջոն թագավորին և նրա պալատական գիտնականներին, թեև մինչև 19-րդ դարի վերջը Կորեայում պաշտոնական գիրը չինական այբուբենն էր։ 1894 թվականից մտցվել է խառը՝ չին-կորեական գիր։

Գրության ուղղությունը վերևից ներքև է, աջից ձախ, իսկ վերջերս ավելի հաճախ՝ հորիզոնական ձախից աջ։ Հյուսիսային Կորեայում 1949 թվականից օգտագործվում է միայն հանգըլ, Հարավային Կորեայում՝ խառը գիրը։

Հանգլի առանձնահատկությունն այն է, որ տառերը միավորվում են խմբերի, որոնք մոտավորապես համապատասխանում են վանկերի։ Ժամանակակից կորեական այբուբենում կա 40 գրանիշ։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 323
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 117
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 11
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 15
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 15-ն է
08:00 15 Դեկ 2018
Դիտումներ 169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 14
19:15 14 Դեկ 2018
Դիտումներ 90
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ