Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Գիտնականները բացատրել են, թե ինչից է կախված փաթիլի ձևը

23:15 29 Դեկ 2018
Դիտումներ 5938
Գիտնականները բացատրել են, թե ինչից է կախված փաթիլի ձևը

Օդերևութաբանական կենտրոնի ֆրանսիացի մասնագետները պատասխանել են հարցին, թե ինչու է ձյունը սպիտակ, իսկ սառած ջուրը՝ թափանցիկ: «Le Figaro» թերթում հրատարակած հոդվածում նրանք բացատրել են նաև, թե ինչից է կախված ձյան փաթիլի ձևը, հաղորդում է ТАСС-ը:

Դրա հետ կապված՝ փորձագետները հիշեցրել են, որ ջրի կամ ջրի կախույթահեղուկի վերածվելը տարբեր ձևի փաթիլների, այդքան էլ պարզ գործընթած չէ: Շատ դեպքերում այն սկսում է նրանից, որ ջուրը ձգվում է դեպի նվազագույն կոշտ մասնիկները, որոնք կարող են լինել հարյուրերորդական միլիմետր տրամագծով: Այսինքն, ի սկզբանե դա տեղի է ունենում մաքուր օդի առումով ոչ այնքան իդեալական պայմաններում:

Հենց միկրոմասնիկների շուրջ է ձևավորվում նախնական վեցանկյուն պրիզման`վեցթևանի ուղղանկյուն ծայրերով: Բյուրեղները շարունակում են մեծանալ, սակայն դրանց հետագա ձևը կախված է այն պայմաններից, որոնցում նրանք հայտնվել են` մթնոլորտային ճնշումից, ամպի էլեկտրական դաշտից, քամուց, խոնավությունից և ջերմաստիճանից: Ի դեպ, ամենակարևորը շրջապատի ջերմաստիճանն է. հենց նա է որոշում՝ արդյոք կզարգանան և կձևափոխվեն վերին կամ ստորին պրիզման կամ էլ նրա կողային անկյունները։

Այսպիսով, մինուս 5-10 աստիճան ցելսիուսի ջերմաստիճանները հանգեցնում են ասեղների կամ փոքրիկ, բարակ գծերի տեսքով փաթիլների ձևավորմանը: 10-12 աստիճան ջերմաստիճանի դեպքում ձյան փաթիլները ձևավորվում են ձայնասկավառակի կամ փաթիլի տեսքով: Եվ միայն 12-ից մինչև 18 աստիճան ցրտին են ստացվում ամենագեղեցիկները՝ վեցճառագայթանի «աստղերի» տեսքով: Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր ձյան փաթիլ ունի իր առանձնահատկությունները և եզակի է, քանի որ այն ձևավորվում է ձևով և թվով տարբեր ջրային բյուրեղներից: Իր ձևավորման ընթացքում ձյան փաթիլը մեծանում է կես միլիմետրից մինչև մի քանի միլիմեր ծավալով:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3336
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3206
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3136
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6189
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3014
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3133
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3331
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3310
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3061
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1434
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ