Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանի պաշտպանի բողոքը

17:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3152
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանի պաշտպանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Պաշտպան Արմեն Հարությունյան Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել էր Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Ազատության» հետ զրույցում փաստաբանը նշեց, դեռևս որոշումը չեն ստացել և չի կարող ասել, թե ինչ հիմքով է վերաքննիչ ատյանը մերժման որոշում կայացրել։ Ասաց, որ այս որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում։

Հարությունյանը նշեց, որ միաժամանակ վերաքննիչ դատարանին էին առաջարկել առնվազն 5 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Ղազարյանին, սակայն դատարանն այս առաջարկը ևս մերժել է։

Փաստաբանը նաև ասաց, որ ուժի մեջ է Վաչագան Ղազարյանի՝ պետությանը 6 միլիոն դոլար նվիրաբերելու հայտարարությունը, սակայն այդ ուղղությամբ դեռևս որևէ գործողություն չի կատարվել։

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը մեկ անգամ արդեն կալանավորվել էր ամռանը, ապա 1 միլիարդ դրամ գրավով ազատ էր արձակվել։

Երկրորդ անգամ նա կալանավորվեց նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ: Առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 13-ին բավարարեց կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3336
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3206
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3136
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6189
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3014
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3330
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3310
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3061
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1434
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ