Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել

16:15 28 Դեկ 2018
Դիտումներ 777
Ռուսական «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողների վարկածով ճանաչվել է տարվա քաղաքական գործիչ: «Վեդոմոստիի» ավանդական հատուկ նախագծում խմբագրությունը և ընթերցողները տարվա մարդուն ընտրում են վեց անվանակարգերում:

Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին: Քվեարկության արդյունքները հրապարակվել են դեկտեմբերի 27-ին: Ընդ որում՝ խմբագրությունը Հայաստանի իրադարձությունները «գունավոր հեղափոխություն» է անվանել:

«Բողոքի ցույցերը սկսվեցին մարտի վերջին՝ երկու ժամկետ նախագահ աշխատած Սերժ Սարգյանի ցանկության պատճառով՝ իշխանության մնալ որպես լայն լիազորություններով վարչապետ (2015 թվականին համապատասխան սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ նախագահը հավաստիացնում էր, որ չի հավակնի երկու գլխավոր պաշտոններից ոչ մեկին): Ապրիլի 23-ին՝ Երևանում բազմօրյա հանրահավաքներից, ցուցարարների կողմից փողոցները փակելուց և կառավարական շենքերը շրջափակելուց հետո Սարգսյանը հանձնվեց և հրաժարական ներկայացրեց: Սակայն ընդդիմությունը նոր պահանջ ներկայացրեց, հիմա արդեն՝ իշխող Հանրապետական կուսակցությանը՝ իշխանությունից հրաժարվել և Փաշինյանին վարչապետ ընտրել: Իր մտադրությունների լրջությունը հանրապետականներին համոզելու համար ցուցարարներն իրականացրին երկրի հիմնական տրանսպորտային մայրուղիների մեկօրյա շրջափակում, և մայիսի 8-ին խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ անգամ Փաշինյանի օգտին քվեարկեց:

Հեղափոխությունը, սակայն, սրանով չավարտվեց: Քանի որ խորհրդարանում իշխանության նախկին կուսակցության գերակայության պայմաններում աշխատելու հեռանկարը Փաշինյանին կտրականապես ձեռնտու չէր, նա հոկտեմբերին հրաժարական ներկայացրեց, որ հասնի Ազգային ժողովի լուծարմանը: Նոր վարչապետ ընտրելու խորհրդարանի երկու անհաջող փորձերից հետո խորհրդարանն արձակվեց, իսկ դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններում Փաշինյանի դաշինքը անվերապահ հաղթանակ տարավ՝ ստանալով ընտրողների 70 տոկոսից ավելիի աջակցությունը: Հանրապետական կուսակցությունը 10 անգամ ավելի քիչ ձայն ստացավ, քան նախորդ ընտրություններում, և խորհրդարան չանցավ՝ չհաղթահարելով 5 տոկոսի արգելքը»,- նշել է պարբերականը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 790
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 814
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 827
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1502
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 845
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 985
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1039
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 803
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ