Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Երևանի շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով

16:30 28 Դեկ 2018
Դիտումներ 3153
Երևանի շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա հորդորեց քաղաքացիներին ամենաանհրաժեշտ դեպքում օգտվել շտապօգնության ծառայությունից:

«Միշտ կան ավելի անհետաձգելի դեպքեր, որտեղ մարդու կյանքը վտանգված է, ու անկախ մեր բրիգադների ավելացած քանակից, լինում են պիկ ժամեր, երբ ֆիզիկապես ուղղակի չենք հասցնում այս կամ այն կանչին», - ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ Շտապօգնությունում աշխատում է 36 բրիգադ:

Ամանորին թունավորումներից խուսափելու համար Թագուհի Ստեփանյանը խորհուրդ տվեց չուտել երկար պահպանված սնունդ, սակայն նշեց, որ սննդային թունավորումները վերջին շրջանում քիչ են լինում: «Հավանաբար մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել»,- ասաց Ստեփանյանը։

ՀՀ առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չախիֆալակյանն էլ հավելեց, որ դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն:

«Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից»,- նշեց նա:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3335
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6187
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3013
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3131
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3309
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3059
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1433
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ