Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են 114 համարի երթուղայինն ու Opel մակնիշի ավտոմեքենան

15:45 28 Դեկ 2018
Դիտումներ 776
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են 114 համարի երթուղայինն ու Opel մակնիշի ավտոմեքենան

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ գյուղի գլխավոր մուտքի մոտ, բախվել են Opel մակնիշի NG 671 համարանիշի և «ԳԱԶել» մակնիշի 32 34 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բոլոր վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները։

Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլայանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «ԳԱԶել»-ը, որը սպասարկում է թիվ 114 երթուղին, կայանված է եղել, երբ Opel-ը բախվել է նրան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ չի եղել։

Առողջապահության նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երրորդ անձը հիվանդանոցում մահացել է:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 790
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 814
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 827
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1502
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 846
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 985
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1039
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 803
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ