Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

Էդվարդ Մունկի նկարները անհետացել են Օսլոյի թանգարանից

23:30 28 Դեկ 2018
Դիտումներ 5875
Էդվարդ Մունկի նկարները անհետացել են Օսլոյի թանգարանից

Օսլոյի Ստեներսենի թանգարանից անհետացել են նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի 6 աշխատանքները, իսկ տարբեր տարիներին թանգարանի հավաքածուից ընդհանուր անհետացել է 47 նկար, որոնց մեծ մասի հեղինակը Մունկն էր, հայտնում է Dagbladet պարբերականը:

Պարբերականը նշում է, որ ավելի վաղ անհետացել էին Մունկի 26 կտավները:

Հայտնի է, որ 1952 թվականից նկարների հավաքածուի մի մասը, որը ներառում էր մոտ 900 աշխատանք և որը Ակեր կոմունային էր փոխանցել ձեռնարկատեր ու գեղանկարների հավաքորդը, առանց պահպանության գտնվում էր Սոգն ուսանողական քաղաքի հանրակացարանում և սրճարանում, քանի որ մինչև 1990-ականները թանգարանի շենքը գոյություն չուներ: Լրագրողները սեփական հետաքննությամբ պարզել են, որ 3 նկար գողացել էր մի հունգար ուսանող, սակայն նա երկրից հեռացել էր մինչև նկարի անհետանալու մասին հայտնի դառնալը: Հայտնի են նաև ուսանողական քաղաքից այլ նկարների գողության դեպքեր:

Պարբերականը հայտնում է, որ մեկ տարի առաջ Մունկի թանգարանից տեղեկություններ է խնդրել նկարների անհետացման մասին: Ըստ ստացած պատասխանի՝ կորած էր համարվում Մունկի 26 աշխատանք:

Այսօր ոչ ոք չի կարող պատասխանել, թե որտեղ են գտնվում Մունկի հետևյալ գրաֆիկական աշխատանքները՝ «Մարատի մահը», «Օմեգան լալիս է», «Արտասվող աղջիկը մահճակալի մոտ», «Ֆրու Ռ-ի դիմանկարը» և այլ ստեղծագործություններ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3336
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3206
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3136
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6189
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3014
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3330
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3310
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3061
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1434
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ