Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մարտի 1-ին թիրախավորված ոստիկանը, որին փորձել են սպանել, Արմեն Երիցյա՞նն է եղել

11:00 28 Դեկ 2018
Դիտումներ 1045
Մարտի 1-ին թիրախավորված ոստիկանը, որին փորձել են սպանել, Արմեն Երիցյա՞նն է եղել

 Արտակարգ Ալիքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարտի մեկը ոչ միայն գարնան առաջին օրն է՝ զարթոնքի, սիրո և երիտասարդության, այլև՝ քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Ընդգծում ու շեշտադրում եմ՝ պատերազմների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության:

2008 թվականի մարտի մեկին Հայաստանում թոշնեց գարնան առաջին օրը՝ զարթոնք, սեր…խամրեց ՔՊ համաշխարհային օրը՝ մարդասիրություն, քաղաքացիական բնակչության պաշտպանություն. խաղաղ բնակչության դեմ զորք հանվեց: Կրակոցներ հնչեցին բոլորովին անմեղ մարդկանց ուղղությամբ՝ նպատակային, թիրախավորված: Մի շատ-շատ բարձրաստիճան ոստիկան ինձ պատմում էր, թե ինչպես են իրեն թիրախավորել, որ սպանությունն օգտագործեն միտինգավորներին դաժանորեն ճնշելու համար: Բայց ժամանակին ստացված տեղեկատվությունն ու հուշումը փրկել են նրա կյանքը, ինչը, ցավոք, չի կարելի ասել զոհվածների մասին: Մարտի մեկի դառնաղետ հետևանքները միայն զոհերն ու ջարդուխուրդ արված ծեծվածները չէին, բաժին-դատարան-բերդերում նվաստացածները չէին, լռեցված մամուլն ու բռնաբարված քաղաքացիական ազատությունները չէին. ամբողջ Հայաստանով մեկ լսվում էր հայի արժանապատիվ, հպարտ ու ըմբոստ տեսակի մեջքի կոտրվածքի ճռինչը, հիասթափություն, հուսալքվածություն, անճար ու անզոր հուսահատություն ու արտագաղթ: Երկիրս դարձավ տաք լոգարանի մեջ երակները բացած, անտարբեր, անհույս ու արնաքամ, անարդարությունից լքվող, դատարկվող ու ամենասարսափելին՝ վախեցած, համակերպվող ու ահաբեկված հայրենիք...»

Armtimes.com-ի տեղեկություններով, այդ բարձրաստիճան ոստիկանը Արմեն Երիցյանն է եղել, որը 2008 թվականին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալն էր:

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 790
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 814
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 827
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1502
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 846
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 985
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1039
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 803
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ