Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին

10:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3072
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ընդունել է Ամանորի և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ավարտական դասարանների, սոցիալ-կրթական կենտրոնների սաներին, ինչպես նաև Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերի անդամներին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և թեմի հոգևորականների:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Բագրատ Սրբազանը Նորին Սրբությանն իր խորին շնորհակալությունն է հայտնել այն ուշադրության և հայրական խնամքի համար, որ վերջինս տածում է Տավուշի թեմի նկատմամբ: Տեղեկացնելով Ամենայն Հայոց Հայրապետին թեմում գործող 40 կիրակնօրյա դպրոցների և երկու սոցիալ-կրթական կենտրոնների մասին, ուր հաճախում են շուրջ 2000 երեխաներ` առաջնորդ Սրբազանն ընդգծել է, որ տոների սեմին 353 տավուշեցիներ եկել են Մայր Աթոռ` սնվելու հայոց հավատքի ու ազգային ինքնության ջինջ ակունքից և ստանալու Վեհափառ Հոր օրհնությունները:
Այնուհետև Նորին Սրբությանն ուրախություն են պարգևել Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերը` կատարելով հատվածներ Ս. Պատարագից և Սուրբ Ծննդյան շարականներ: Հայրենասիրական երգերի կատարումներով հանդես են եկել առանձին պատանիներ:

յցի առիթով Բագրատ Սրբազանը ներկաների անունից Նորին Սրբությանն ընծայել է ձեռագործ Տերունական աղոթքը և Տավուշ աշխարհի բերքն ու բարիքը խորհրդանշող անուշեղեն:

Ապա երիտասարդներին իր պատգամն ու օրհնությունն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով Ս. Էջմիածին տավուշեցիների ուխտագնացության առիթով, որը շնորհառատ օրհնություններ պիտի պարգևի նրանց և ընդունելի դարձնի վերջիններիս աղոթքներն ու հայցն առ Աստված՝ առատորեն նրանց կյանքից ներս իջեցնելով սեր և խաղաղություն:
Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ քրիստոնեության ընդունումից հետո հայ ժողովրդի զավակները մշտապես պահել են իրենց հավատարմությունը Տիրոջ հանդեպ՝ իրենց կյանքում կենսագործելով տերունավանդ պատվիրանները, կերտելով վանքեր, եկեղեցիներ և խաչքարեր:
«Աղոթեցինք մեր վանքերում, մեր խաչքարերի առջև: Այդ աղոթքով զորացանք, այդ աղոթքով կերտեցինք մեր հաղթանակները, դիմակայեցինք մեր կյանքի բոլոր փորձություններին և քայլեցինք դարերի մեջ, քայլեցինք միշտ հաղթական, ապավինած մեր հայրերի Աստծուն՝ վստահությամբ, որ պիտի կերտենք մեր երազների երկիրը, կերտենք մեր կյանքի լուսավոր օրը և ապրենք շեն ու խաղաղ մեր հայրենիքում»,- ասել է Վեհափառ Հայրապետը՝ հույս հայտնելով, որ տավուշեցիները զորացած Սուրբ Էջմիածին այցով, ուրախ ու գոհունակ սրտով, հոգում զգալով Աստծո զորավոր ներկայությունը, պիտի վերադառնան Տավուշ ու շարունակեն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու իրենց առաքելությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է պատանիներին լավ սովորել ու գիտելիքներ ամբարել՝ դրանք կիրառելու ի պայծառություն և ի բարօրություն հայրենիքի: Նորին Սրբությունը նաև գոհունակություն է հայտնել, որ նրանք կրթվում ու դաստիարակվում հայրենիքի և Աստծո հանդեպ սիրո մեջ` համախմբվելով Հայ Եկեղեցու կամարների ներքո: «Աստծո հետ լինել նշանակում է հզոր լինել, Աստծո հետ լինել նշանակում է երջանիկ կյանքով ապրել, Աստծո հետ լինել նշանակում է Աստծո օրհնության ներքո լինել»,- պատգամել է Հայոց Հայրապետը:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Տավուշի թեմի բարեջան առաջնորդ Բագրատ եպիսկոպոսին` նվիրյալ ու անձնդիր ծառայության համար, որի շնորհիվ կերպարանափոխվել է Տավուշ աշխարհը: Վեհափառ Հայրապետը նաև հայցել է Երկնավորից, որ թեմի հոգևոր սպասավորների բարի ջանքերը բազմապատիկ արդյունք տան ի նպաստ Տավուշի ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, որպեսզի կարողանան քայլել Աստծո ճանապարհներով:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ Աստված օրհնի Տավուշն իր ժողովրդով և քաջարի զավակներով՝ պահելով խաղաղ ու անվրդով, զարգացման ու առաջընթացի մեջ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3336
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3206
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3136
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6189
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3014
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3330
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3310
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3061
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1434
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ