Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Քոչարյանը ստեղծվաէծ է ամեն ինչ պղտորելու համար

08:50 28 Դեկ 2018
Դիտումներ 3044
«Ժամանակ». Քոչարյանը ստեղծվաէծ է ամեն ինչ պղտորելու համար

«Ժամանակ»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքից նորընտիր պատգա­մավոր Անդրանիկ Քոչարյանը:

- Ռուսաստանը պաշտո­նապես հայտարարեց, որ Մի­քայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է:

- Պետք է պարզել նա նախկի­նո՞ւմ էլ եղել է ՌԴ քաղաքացի, երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն, որովհետև նա եղել է Հայաստանի պաշտ­պանության նախարար, և եթե նա այդ ժամանակ թաքցրել է իր ՌԴ քաղաքացի լինեյը, նշանակում է խախտել է օրենքը, եթե դրանից հետո է դարձել Ռու­սաստանի քաղաքացի, այլ պատմություն է: Մ. Հարությունյանը պարտավոր է գալ և նախաքննական մարմնին տալ այն բացատրությունը, որը պա­հանջվում է: Նրա չգալը վնաս է իր անձի, իր ընտանիքի համար, չի կարող Հայաստանի պաշտ­պանության նախարար եղած մարդն իրեն պահել շարքային հանցագործի պես: Նա պետք է գիտակցի, որ հրամանի ստեղ­ծումը իր որոշումը չի եղել, այլ եղել է պարտադրանք, համոզ­ված եմ, որ դա եղել է Ռոբերտ Քոչարյանի պարտադրանքը, այդ հարցի պատասխանը ես լսել եմ իրենից՝ Փաստահավաք խմբում: Ինչո՞ւ պետք է նա թաքնվի մեկ ուրիշի արածը կոծկելու համար... Վահագն Հարությունյանը նույնպես պետք է գա և պատասխանի այն հարցե­րին, որոնք պահանջվում են իրեն ներկայացված մեղադ­րանքի շրջանակում:

Գտնվելով ՌԴ-ում՝ նրանք կարծում են, որ կխուսափեն մե­ղադրանքից, պատժից, բայց դա խաբկանք է, նրանք օր առաջ պետք է գան: Պետությու­նը պարտավոր է հետախուզում հայտարարել և նրանց բերել, ներկայացնել նախաքննական մարմնին... Լիարժեք բացահայտման գործընթաց է գնում, լավ կլինի, որ դատաիրավական համակարգն էլ զգա այդ շունչը և պատրաստ լինի փո­փոխությունների:

- Այսինքն՝ դուք կարծում եք, որ որևէ բան չի՞ կարող կասեցնել Մարտի 1-ի բացա­հայտման գործընթացը:

- Այս պահին՝ ոչ: Եթե նախկի­նում կար քաղաքական պատ­վեր կոծկելու ամեն ինչ, հիմա կա քաղաքական պատվեր՝ բացահայտելու ամեն ինչ...

- Հավանաբար ծանոթ եք Ռ. Քոչարյանի փաստաբան­ների պարզաբանումներին՝ կապված 0038 հրամանի հետ, որ այն ոչ թե բանակի ներգրավվածության հրա­ման է, այլ հակառակը՝ ընդ­դեմ բանակի միջամտու­թյան, որ բանակը չմիջամ­տեր ցույցերին:

- Դե թող բանակը մնար իր տեղում, ինչո՞ւ էին սահմանը թուլացնում և կենտրոնացնում Երևանում: Փաստաբաններն իրենց աշխատանքն են անում, որի համար շատ լավ վար­ձատրվում են:

- Քոչարյանին այլ աջակ­ցողներ էլ կան, Ստեփանակերտում աջակցող խումբ կար, բողոքի ցույց արեցին:

- Ռուսերեն խոսողներ էին, երևի նախկինում Քոչարյանի հետ աշխատած ղեկավար կազմն էր... Նրանք պետք է հասկանան, որ Ռ. Քոչարյանը չի պատժվում որպես Ղարաբաղի նախկին նախագահ, նա պատժվում է, քանի որ նրա Հայաստան գալուց սկսած՝ բազ­միցս խախտվել է Սահմանադ­րությունը, իսկ Մարտի 1-ին ու­նեցանք քաղաքացիների մահ­վան դեպքեր... «Ստեֆանո ռիչի» շորեր հագած մարդիկ դժվար թե հասկանան, թե ինչ զրկանքներ են կրել Հայաստանում Ռ. Քոչարյանի կառավար­ման տարիներին: Հոկտեմբերի 27-ից հետո մեր երկրում ար­մատավորվեց կոռուպցիան, որի արդյունքում մի խումբ մար­դիկ հարստացան, իսկ երկիրը հետընթաց ապրեց, շատերը լքեցին երկիրը: Հիմա Հայաստանում տեղի են ունեցել փո­փոխություններ, որոնց մարդիկ երկար տարիներ սպասել են և պայքարել են դրա համար:

- Ռ. Քոչարյանի գիրք գրելը, իմ ընկալմամբ, դուք հեգնում եք, բայց այդ գրքում կան դրվագներ, որոնք վերաբե­րում են այն ժամանակաշր­ջանին, երբ դուք առանցքա­յին պաշտոնյա եք եղել:

- Ես Ռ. Քոչարյանին ճանա­չում եմ շատ ավելի վաղուց, մինչ առանցքային պաշտոնյա լինելը... Քոչարյան Ռոբերտը, Ղարաբաղում լինելով «Կռունկ» կառույցի վարչության անդամ, Արցախում տեղի ունեցող քա­ղաքական պրոցեսներին մասնակցություն է ունեցել... Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի հետ կապված բարդույթ ունի, փորձում է շատ փաստեր իր ուզած ձևով նկարագրելով՝ խուսափել այն հարցերից, որոնք մինչև հիմա առկախ­ված են մնացել: Գրքում փոր­ձում է այդ հարցերի պատաս­խանները շեղել... Եթե գիրք էր գրում իր անցած ուղու մասին, պետք է իր մանկությունից գար, հետո անդրադառնար քաղաքական կարիերային, կառավարման տարիներին... Այն սկզբունքային հարցերի պատասխանները, որ միշտ նրանից պահանջել ենք, ննջեցված վիճակում էին, նո­րից արթնացան: Այդ հարցե­րից էր, թե Նաիրի Հունանյանի հետ նրա հանդիպումն ինչպես տեղի ունեցավ, ինչ խնդիր էր լուծվում: Անհասկանալի է, թե ինչպես է կազմակերպվել կեն­դանի մնացած առաջին դեմքի հանդիպումը տեռորիստի հետ, այդ ինչպիսի վստահություն կար: Համոզված եմ՝ տեսաձայ­նագրություն կա, եթե չկա, Քո­չարյանը պարտավոր է բառ առ բառ գրել, թե ինչ է խոսել, ինչ երաշխիքներ են հնչել, որ Ն. Հունանյանը զենքը դրել է և գնացել խորհրդարանից...

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում չի գտնվի մի իշխանություն, որի ձեռքը կհասնի այս պատ­մության ավարտին:

- Հայաստանում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն, որն այս հարցերի պատասխան­ներն անպայման կգտնի: Մեր աչքի առջև տեսնում ենք, թե ինչպիսի զարգացումներ են գնում այդ գործի բացահայտ­ման շրջանակներում: Իհարկե, դրան դեմ գնացող ուժեր կան, հատկապես դատաիրավական համակարգում, ժողովրդի մեջ տարածում են, որ բռնում-բաց են թողնում, բայց տեսնում ենք, որ բաց թողնելուց հետո դատվորը պետք է մտածի, որ մի օր պատասխան պիտի տա, թե ինչ հիմքով է բաց թողել...

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3336
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3206
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3136
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6189
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3014
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3331
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3310
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3061
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1434
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ