Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Կլիմայի փոփոխության 10 կարևոր փաստ, որոնց մասին իմացանք 2018 թվականին

22:30 27 Դեկ 2018
Դիտումներ 5826
Կլիմայի փոփոխության 10 կարևոր փաստ, որոնց մասին իմացանք 2018 թվականին

Անցնող տարվա կլիմայական փոփոխությունների մեծ մասը բավականին տագնապահարույց է: Եվ այսպես՝ Gismeteo-ն հայտնում է, թե 2018 թվականին ինչ իմացանք կլիմայի մասին:

1. Ահաբեկող կանխատեսումներ՝ կլիմայի փոփոխության հարցերով Փորձագետների միջկառավարական խմբի զեկույցում

Զեկույցում հաղորդվում է, որ մինչինդուստրիալ միջին ջերմաստիճանից բարձր՝ ցելսիուսի 1,5 աստիճանով գլոբալ տաքացման սահմանափակումը 2050 թվականին կպահանջի աննախադեպ փոփոխություններ և ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների նվազեցում: 1,5 և 2 աստիճանների աճի միջև տարբերությունը վիթխարի կլինի, նշված է զեկույցում: Մոլորակի վրա մինչինդուստրիալ ցուցանիշներից միջին ջերմաստիճանի 2 աստիճանով բարձրացումը կհանգեցնի երաշտների, ջրհեղեղների, ծովի մակարդակի բարձրացման, տեսակների ոչնչացման, սովի և եղանակային էքստրեմալ իրադարձությունների:

2. Փոփոխությունը մարդկանց առողջության վրա ահռելի ազդեցություն կունենա

The Lancet բժշկական ամսագիրը հայտնել է, որ աշխարհի քաղաքների 51 տոկոսը կկորցնի առողջապահության ենթակառուցվածքների անվտանգությունը: Countdown 2018 (Հետադարձ հաշվետվություն 2018) զեկույցում նույնպես նշված է, որ ածուխով աշխատող էլեկտրակայանների արտանետումներից օդի աղտոտումը ամեն տարի մահվան 460 հազար դեպքի պատճառ կլինի:

3. Ջերմոցային գազերի արտանետումների ընթացիկ նվազումը բավարար չէ

Մեծացել է ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի և գլոբալ տաքացման զսպման համար անհրաժեշտ մակարդակի խզումը: Աշխարհի խոշորագույն 20 տնտեսություններից միայն վեցն են ջերմոցային գազերի արտանետումների ծավալը կրճատելով ընթանում նպատակներին տանող ճիշտ ճանապարհով, որոնք սահմանել է Փարիզի կլիմայական համաձայնագիրը: Հետ մնացողների թվում են Արգենտինան, Ավստրալիան, Կանադան, Եվրամիությունը, Կորեան, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ն և ԱՄՆ-ն:

4. 60 երկրներ ստացել են կլիմայի փոփոխությունների դանդաղեցման ջանքերի գնահատականներ

2019 թվականի համար կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի արդյունավետության ցուցանիշը հրապարակվել է դեկտեմբերին: Արտանետումները կրճատող և կանաչ էներգիա օգտագործող երկրների ցանկի առաջին տեղերում են Շվեդիան, Մարոկկոն, Լիտվան, Լատվիան և Մեծ Բրիտանիան: Ամենացածր գնահատականներն են ստացել Թայբեյը, Կորեան, Իրանը, ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան:

5. «Հարվի» փոթորկի սարսափելի հետևանքները կապված էին կլիմայի փոփոխությունների հետ

ԱՄՆ Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականների հետազոտությունը «Հարվիի» կործանարար ուժն անմիջականորեն կապել է օվկիանոսում ջերմության բարձր պարունակության և ծովի բարձր ջերմաստիճանային մակերևույթի հետ, որ առաջացել են կլիմայի փոփոխությունների հետևանքով:

6. Փոթորիկների ուժի սանդղակին պետք է ևս մեկ կատեգորիա ավելացնել

Հոդդարդի տիեզերական հետազոտությունների ինստիտուտից Թիմոտի Հոլնն առաջարկել է Սաֆիր-Սիմփսոնի սանդղակին 6-րդ կատեգորիա ավելացնել: Դարավերջին փոթորիկների ուժը կարող է 370կմ/ժ-ի հասնել:

7. Մարդիկ երկրային ռեսուրսներն ավելի արագ են օգտագործում, քան Երկիրը հասցնում է վերականգնել

Բնապահպանական պարտքի համաշխարհային օրն ամեն տարի հաշվարկվում է: Դա այն օրն է, երբ տարվա ընթացքում մարդու կողմից օգտագործված վերականգնվող ռեսուրսների քանակը սկսում է գերազանցել այն ծավալը, որը Երկիրը կարող է վերարտադրել: 2018-ին այդ օրը պատմության մեջ ամենավաղն էր՝ օգոստոսի 1-ին: 1970 թվականին Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը նշում էին դեկտեմբերի վերջին, իսկ 1988-ին՝ հոկտեմբերի 15-ին:

8. Բուստախութերի ապագան մտավախություն է առաջացնում

Եթե մոլորակի ջերմաստիճանը մինչարդյունաբերական մեծություններից ցելսիուսի 2 աստիճանով բարձրանա, բուստախութերի 99 տոկոսը կոչնչանա:

Եթե ջերմաստիճանի աճը հնարավոր լինի զսպել մինչև 1,5 աստիճան, մոլորակը կկորցնի բուստախութերի 70-90 տոկոսը:

9. Ածխաթթու գազի արտանետումներն այս տարի ռեկորդային նիշերի են հասել

2018-ին Չինաստանն արտանետումներն ավելացրել է 4,7 տոկոսով, ԱՄՆ-ն` 2 տոկոսով, Հնդկաստանը` 6,3 տոկոսով:

10. Աշխարհը տաքանում է

2018-ը ամենայն հավանականությամբ, պատմության մեջ բարձր ջերմաստիճանի տեսանկյունից 4-րդ տարին կդառնա:

2015, 2016 և 2017 թվականները նույնպես ամենատաք տարիների ցուցակում են: Վերջին 4 տարիներին մոլորակի միջին ջերմաստիճանը 0,9 աստիճան ցելսիուսով բարձրացել է:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3335
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6187
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3013
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3131
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3309
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3060
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1433
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ