Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուրուգվայի հայ համայնքն իր մտահաոգությունն է հայտնում

11:25 25 Դեկ 2018
Դիտումներ 3235
Ուրուգվայի հայ համայնքն իր մտահաոգությունն է հայտնում
Խոր մտահոգությամբ տեղեկացանք, որ Հայաստանի կառավարությունը պիտի լուծարի Սփյուռքի նախարարությունը։

Ներքո ստորագրեալ Ուրուգվայի հայ համայնքի հաստատություններս, հանուն մեր շարքերուն և համակիրներուն, Հայրենի ԶԼՄ-ներու միջոցով, խոր մտահոգութեամբ տեղեկացանք թէ Հայաստանի կառավարութիւնը պիտի լուծարէ Սփիւռքի Նախարարութիւնը, և անոր պաշտօնեաները գործէ ազատ պիտի արձակուին։

Մեր մտահոգութիւնը գլխաւորապէս կ՛երթայ նաև այս պետական կառոյցի կասեցմամբ, շփման պակասին, քանի որ իր ստեղծումէն անցած են տասը տարիներ և հակառակ որ անոր գործունէութեան ընթացքին եղած էին բացթողումներ և անճշտութիւններ, սակայն Հայաստան-Սփիւռք պետական կապի գլխաւոր օղակը հանդիսացաւ ան, ուր մենք որպէս սփիւռքի ամենահեռաւոր գաղութներէն մին, յաջողեցանք այդ տարիներու ընթացքին Սփիւռքի Նախարարութեան ճիգերով, անմիջական կապ հաստատել և առիթը ունենալ Մայր Հայրենիքի թէ մշակութային, թէ կրթական և թէ արուեստի ոլորտներու մէջ ճանաչում գտած անձնաւորութիւններու ներկայութիւնը վայելել և իրենց միջոցով զգալ Հայրենիքի ջերմութիւնը։

Մեզի նաև կը մտահոգէ այս առնուած որոշումի ձեւը, քանի որ այլընտրանքի մասին չի խօսուիր, քննարկումներ տեղի չեն ունենար, ինչ որ կը նշանակէ թէ մենք Հայրենիքի և Սփիւռքի հարցերը համակարգող կառոյց պիտի չունեանք և այս կապակցութեամբ ալ հեռանկարը կը մնայ շատ անորոշ։ Կը կարծենք որ սխալ է նման որոշում մը կայացնել առանց խորհրդակցելու սփիւռքի գաղութներու հետ, հոն գործող կառոյցները անտեսելով։ Եթէ անկեղծ էին Թաւշեայ Յեղափոխութենէն յետոյ անոր ղեկավար դէմքերուն հրապարակային յայտարարութիւններն ու պատգամները, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները նոր մակարդակի վրայ դնելու և հայրենադարձութեան ալ աւելի թափ տալու ուղղութեամբ՝ ապա կը սպասէինք որ անոնք երևան ելլէին նաև գործով ու Սփիւռքի հաստատութիւններու ներկայացուցիչներու նկատմամբ համապատասխան վերաբերումով:

Մեր մտահոգութիւնը հրապարակելով յոյս ունինք որ Հայաստանի կառավարութիւնը կը մնայ յանձնառու համահայկական տեսլականին և սփիւռքի հետ իր յարաբէրութիւնները կը դնէ ազգային քաղաքական օրակարգի վրայ, որպէս առանձին ուշադրութեան արժանի խնդիր և ոչ թէ պետական երկրորդական մակարդակի կառոյցներու պատասխանատւութիւն:

Մոնթեվիտէօ, 24 Դեկտեմբեր 2018

Ուրուկուայի Հայոց Թեմի Կեդրոնական Վարչութիւն

ՀՅԴ Վռամեան Կոմիտէ

Հայ Օգնութեան Միութիւն (ՀՕՄ)

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն (ՀՄԸՄ)

Համազգային Կրթական և Մշակութային Միութիւն

Արմենիա Երիտասարդական Միութիւն

ՀՅԴ Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբ

Կոմիտաս Ռատիօժամ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3335
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3134
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6187
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3013
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3131
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3308
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3059
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1433
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ