Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Որոնք են ձմեռային ամենաօգտակար մրգերը

20:45 30 Դեկ 2018
Դիտումներ 875
Որոնք են ձմեռային ամենաօգտակար մրգերը

Մրգերի թվում էլ կան առաջատարներ, որոնք տարվա այս ժամանակահատվածում հագեցած են կենսաբանորեն ակտիվ տարրերով, հայտնում է telegraf.com.ua-ն:

Արմավ

Հասուն արմավը՝ խուրման, մրգային շաքարի արժեքավոր աղբյուր է, պարունակում է շատ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, վիտամիններ С, В1, В2, РР:

Ֆեյխոա

Ֆեյխոայի հիմնական հարստությունը յոդն է, որն այդ տարրի պարունակությամբ կարող է մրցակցել ծովամթերքների հետ: Պարունակում է մեծ քանակությամբ միկրո- և մակրոտարրեր, վիտամին С, սախարոզա, պեկտիններ, բջջանյութ, հակաօքսիդանտներ:

Կիվի

Կիվին վիտամին С-ի ռեկորդակիր է. 1 պտուղը ապահովում է մարդու՝ այդ վիտամինի օրական պահանջմունքը: Մրգի մեջ կա մեծ քանակությամբ կալիում, մագնիում ու երկաթ, պեկտիններ:

Նուռ

Նռան հատիկներում կա շատ վիտամին С, РР, В խմբի կալցիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում, կրեմնիում այլ տարրեր: Առկա են նաև անփոխարինելի ամինաթթուներ, որ հարկավոր են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:

Բանան

Բանանը՝ ադամաթուզը, պարունակում է կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, ասկորբինաթթու, բետա-կարոտին, РР, В խմբի վիտամիններ: Կալիումի քանակությամբ ռեկորդակիր է՝ 100 գրամ պտղի մեջ կա 376 մգ կալիում, այդ իսկ պատճառով բանանը հարկավոր է ներառել սրտային հիվանդություններ ունեցող և հիպերտոնիայով տառապող մարդկանց սննդակարգում:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 790
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 814
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 827
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1502
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 846
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 985
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1039
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 803
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ