Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

Պուտինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել

17:45 06 Դեկ 2018
Դիտումներ 18
Պուտինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել

Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկել է ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից ու այլ արժույթներից:

Ինչպես նշում է ria.ru-ն, նման առաջարկով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Առաջարկում ենք մշակել ԵԱՏՄ-ում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների կիրառմամբ ընդհանուր վճարման ենթակառուցվածք ստեղծելու հարցը: Դա հնարավորություն կտա բարձրացնելու մեր երկրների ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից և այլ օտարերկրյա արժույթներից: Դա բառի բուն իմաստով տնտեսական ինքնիշխանության բարձրացում է»,- նիստի ժամանակ հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է ֆինանսաարժութային և դրամավարկային քաղաքականության իրականացման շրջանակում Միության անդամ պետությունների միջև համակարգման ամրապնդման կարևորությունը:

Պուտինը հիշեցրել է, որ սեպտեմբերին ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի ներկայացուցիչները ստորագրել են ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնագիր: ՌԴ նախագահի խոսքով՝ դա ընդհանուր ֆինանսական տարածության ձևավորման ուղղությամբ արված մեծ քայլ էր:

Հավելենք, որ նիստի ընթացքում Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին՝ 2019թ. Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»,- նշել է Պուտինը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ