Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Կասեցվել է լավաշի և հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

17:00 06 Դեկ 2018
Դիտումներ 37
Կասեցվել է լավաշի և հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն անհատ ձեռնարկատեր Լուսինե Սիմոնյանին պատկանող լավաշի և հրուշակեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) անցկացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում պարզել են, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ:

Արձանագրվել են նաև այլ անհամապատասխանություններ, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքը չի ունեցել հայերեն մակնշում, իսկ չփաթեթավորված լավաշը՝ տեղեկատվական թերթիկ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, արտադրողի կողմից չի իրականացվել պատրաստի արտադրանքի լաբորատոր հսկողություն՝ որակի և անվտանգության ցուցանիշների նկատմամբ: Այս արտադրամասի երկու աշխատակիցներ չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություններ և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Տեսչական մարմինը կասեցրել է Ա/Ձ Լուսինե Սիմոնյանի արտադրական գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ, իսկ աշխատակիցները զրկվել են աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ