Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արմեն Սարգսյան. Լավատես եմ հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ

16:45 06 Դեկ 2018
Դիտումներ 74
Արմեն Սարգսյան. Լավատես եմ հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, նրանք Հայաստանում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում դիտարկելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է առանցքային փոփոխությունների շրջափուլում՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջընթացը ժողովրդավարության ամրապնդման գործում և համոզմունք հայտնել, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար:

Զրուցակիցները խոսել են նաև հայ-իտալական հարաբերությունների մասին, համակարծիք եղել, որ դրանք հաջողությամբ զարգանում են:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ լավատես է երկկողմ հարաբերությունների ապագայի նկատմամբ:

Նա հատկապես ընդգծել է տնտեսական, մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժը և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ գործում են որոշ իտալական ընկերություններ, իսկ մի քանի ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում մեր երկրի հանդեպ, հանրապետության նախագահն ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությամբ պայմանավորված՝ Հայաստանը կամրջող դեր կարող է խաղալ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, ինչն օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2133
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4251
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2029
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2140
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2315
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2331
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2093
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 450
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ