Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀՀ-ն ստանձնում է ԵԱՏՄ-ում նախագահությունը

16:15 06 Դեկ 2018
Դիտումներ 148
ՀՀ-ն ստանձնում է ԵԱՏՄ-ում նախագահությունը

Հայաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ և պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել դրանց կատարելագործման համար, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Փաշինյանը նաև պնդել է, թե Եվրասիական միության անդամ երկրների հետ համագործակցությունը դարձել է Հայաստանի տնտեսության վրա ազդող գլխավոր գործոններից մեկը:

«ԵԱՏՄ-ի դաշնակիցների հետ մեր առևտրաշրջանառությունը 2018-ի առաջին հինգ ամիսների ընթացքում ավելացել է 15 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումը՝ 22 տոկոսով», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ «սա վկայում է ոչ միայն եվրասիական շուկայում առկա բարենպաստ պայմանների, այլև կազմակերպության գործիքների արդյունավետության մասին»:

Ի դեպ, հաջորդ տարի կառույցում նախագահությունը ստանձնելու է Հայաստանը, ինչի առթիվ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է և հաջողություն մաղթել հայ գործընկերներին:

«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Կցանկանայի հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը և խոսքը փոխանցել Նիկոլ Փաշինյանին:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2238
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2171
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4254
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2317
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2333
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2095
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 452
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ