Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Մևլութ Չավուշօղլուն. F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը չեղարկելու հարց չկա

13:45 06 Դեկ 2018
Դիտումներ 52
Մևլութ Չավուշօղլուն. F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը չեղարկելու հարց չկա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելուց առաջ զրուցել է լրագրողների հետ։ Խոսել է ռուս-ուկրաինական հարաբերությունների, ինչպես նաև ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների մասին, որոնք պետք է մատակարարվեն Թուրքիային։

«Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահներն Արգենտինայում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում խոսել են F-35 կործանիչների մասին։ Ընդ որում Թրամփի նախաձեռնությամբ է այդ հարցը քննարկվել։ Մենք չենք ցանկանում, որ այդ ինքնաթիռների մատակարարման հետ կապված որևէ խնդիր լինի։ ԱՄՆ-ի կոնգրեսում որոշ փորձեր եղան, սակայն Թուրքիան F-35 ինքնաթիռների նախագծի կարևոր խաղացողներից մեկն է։ Մատակարարումը չեղարկման հարց այժմ դրված չէ օրակարգում։ Այս պահին խնդիր չենք տեսնում»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Անդրադառնալով Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական հարաբերություններում առաջացած նոր լարվածությանը՝ Չավուշօղլուն ասել է:

«Կերչի նեղուցում թե՛ Ռուսաստանը և թե Ուկրաինան ունեն իրավունքներ։ Երկու երկրները որոշ հարցեր պետք է համակարգեն, որպեսզի այլևս չառաջանա նմանատիպ լարվածություն։ Իսկ մենք էլ այդ ուղղությամբ կանենք մեզնից կախված ամեն հնարավորը»,- եզրափակել է Չավուշօղլուն։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2238
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2171
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4254
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2317
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2333
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2095
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 452
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ