Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«168 ժամ». Իրականում ում էր պետք ՀԱՊԿ նիստի հետաձգումը

10:50 06 Դեկ 2018
Դիտումներ 34
«168 ժամ». Իրականում ում էր պետք ՀԱՊԿ նիստի հետաձգումը

«168 ժամի» հետ զրույցում բելառուս քաղա­քագետ Վալեր Կարբալևիչն ասաց, որ դեկտեմ­բերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատես­ված ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգումը ճիշտ որոշում էր, քանի որ հարցի վերաբերյալ դեռ չկա կոնսենսուս անդամ երկրների միջև: «Կարծում եմ` սա ամենաէականն է այս նիստի հետաձգման թեմայի հետ կապված: Իսկ եթե խոսենք, թե որ կողմի առաջարկն է եղել, ապա դժվար է ասել, քանի որ երկու կողմերին էլ ըստ էության ձեռնտու էր այս փուլում այդ նիստի հե­տաձգումը, քանի որ Ռուսաստանը զբաղված է ներկայումս Ուկրաինայի հետ սրված առճակատման հարցով, ողջ դիվանագիտական կոր­պուսի ուշադրությունն այս հարցի վրա է, այս իրավիճակում գլխավոր քարտուղարի թեկնա­ծության վերաբերյալ տարաձայնությունները ՀԱՊԿ-ում ավելորդ ինտրիգներ են Ռուսաստա­նի համար, իսկ Հայաստանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին է, և այս փուլում եթե Հայաստանի պահանջները չբավարարող որոշում կայացվի, ապա դա կազ­դի ընտրական գործընթացի վրա: Ուստի այս առումով, կարելի է ասել, որ կողմերից մեկը ցանկանում է հետաձգումը ներկայացնել որ­պես մյուս կողմի առաջարկ փորձելով թաքցնել իր քաղաքական նպատակահարմարություննե­րը»,- ասաց Կարբալևիչը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում այս պաշտոնի շուրջ առաջացած թնջուկին, քաղաքագետն ասաց, որ ստեղծված իրավիճակը պատահա­կան չէ, ինչպես պատահական չեն բոլոր այն խնդիրները, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս ՀԱՊԿ-ում: Նրա խոսքով, ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերություններում շատ հարցեր հստակ կարգավորումներ չունեն, օդում կախված են, ինչպես օդում կախված է այս հարցի ճիշտ լուծումը: «Ըստ էության, ստեղծված է մի իրավիճակ, երբ կողմերը պետք է սպասեն և տեսնեն, թե ինչ որոշում կկայացնի ՌԴ նախագահը, քանի որ նման իրավիճակի համար լուծում չկա ամրագրված, այլապես ղե­կավարները կընթանային այդ ճանապարհով: Իսկ այս դեպքում պետք է լուծումը տա այն ու­ժը, որը հեղինակություն ունի բոլոր անդամ երկրների մոտ: Բայց, ըստ իս, նա որոշում չի կայացնելու ոչ Բելառուսի, ոչ Հայաստանի օգտին, որովհետև ցանկացած որոշում նրանցից մեկի օգտին մյուսի հետ խնդիրներ է ստեղծե­լու, որը Ռուսաստանի սրտով չէ: Ուստի կփորձեն երկարաձգել ներկայիս իրավիճակը»,- ասաց քաղաքական վերլուծաբանը: Նրա համոզմամբ, այս պարագայում ոչ մի ղեկավար իրեն ոտնահարված չի զգա: Իսկ ցանկացած այլ որոշում, Կարբալևիչի կարծիքով, խորաց­նելու է ճգնաժամը ՀԱՊԿ-ում, բարդ խնդիրների առջև կանգնեցնելով Ռուսաստանին:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ նման բնույթի խնդիրը վկայում է հարաբերու­թյուններում առկա պրոբլեմի մասին: Նրա խոսքով, սա նշանակում է, որ կողմերից մեկի առաջարկը մյուսն օգտագործել է սեփական շահերի օգտին, կամ սխալմունք է տեղի ունե­ցել ու չհամաձայնեցված տեքստ է հրապա­րակվել, իսկ նման զրույցների բովանդակու­թյան շուրջ աշխատանքը հստակ է. ու նման հակասական ձևակերպումներ չպետք է լինեն: «Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մեկնաբանել է, որ հայկական կողմը չի խնդ­րել, ուրեմն պետք է հավատալ: Բայց այս հա­կասությունների փաստն ինքնին անհանգս­տացնող է: Կարող ենք նաև երկար խոսել, թե որ կողմին էր հարկավոր նիստի հետաձգումը, բայց ես չէի ցանկանա դրա վրա կենտրոնա­նալ, գուցե չհամաձայնեցված դիրքորոշում­ներ են: Ոչ հայկական, ոչ ռուսական կողմերը որևէ հայտարարություն չեն արել միմյանց դեմ, ՀՀ ներկայիս իշխանությունը վստահեց­նում է, որ հայ-ռուսական հարաբերություննե­րը խորանալու են: Իսկ մինչ հետագա զար­գացումները հայ-ռուսական հարաբերություն­ներում, ռուսական կողմը հետևում է այն ամե­նին. ինչ կատարվում է Հայաստանում, այն ներքին ու արտաքին ուղերձներին, որոնք իշ­խանություններն են հղում իրենց դիրքո­րոշումն ամբողջացնելու նպատակով: Այ­սինքն՝ կա որոշակի զգուշավորություն»,- ասաց Տարասովը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտու­ղարի թեկնածության որոշման մասին հար­ցին, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իր համար կարևոր չէ, թե որ երկրի ներկայացուցիչը կզբաղեցնի այդ պաշտոնը: Ավելին, նրա խոսքով, այս հարցն արհեստականորեն ուռ­ճացվել է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իրա­կանում մեծ լիազորություններ չունի, որոշում­ներ չի կայացնում, դրանք կայացնում են ՀԱՊԿ ղեկավարները: Ուստի այս իրավիճակը, նրա որակմամբ, արհեստական է: «Ես բազ­միցս եմ խոսել այն մասին, որ եղավ սխալ հայկական կողմից, բայց դրա վրա չպետք է ուշադրություն բևեռել, Ռուսաստանը հակված չէ դրանից մեծ խնդիր սարքել, պարզապես կան կողմեր, որոնք փորձում են օգտվել իրա­վիճակից և ստանձնել նախագահությունը, իսկ Ռուսաստանը փորձում է «չնեղացնել» ոչ մեկին, և դա ճիշտ դիրքորոշում է: Կարծում եմ՝ հաջորդ տարի կայանալիք ՀԱՊԿ ղեկա­վարների հավաքի ընթացքում կհստակեցվի, թե ինչպես է լուծում ստանալու այս հարցը: Բայց կոնսենսուսին այլընտրանք չկա, բոլորն են այդպես կարծում՝ և Ռուսաստանը, և Հա­յաստանը, և Բելառուսը, այս բոլոր երկրների ղեկավարներն այդ մասին հրապարակային խոսել են»,- նկատեց Տարասովը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ