Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Արարատ Միրզոյան․ Սա մի ամբողջ ժողովրդի և ՀՀԿ խմբավորման առճակատումն է

10:40 06 Դեկ 2018
Դիտումներ 36
«Ժամանակ». Արարատ Միրզոյան․ Սա մի ամբողջ ժողովրդի և ՀՀԿ խմբավորման առճակատումն է

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

- «Իմ քայլին» հասցեագրված մեղադրանքները կմնան նախընտրական շրջանո՞ւմ, թե՞ պետք է հետևանքների սպասել, այդ թվում՝ խոսքս նաև Արցախում պարտվողական քաղաքականություն վարելու մեղադրանքի մասին է:

- Դա մեղադրանք չէ, դա անհեթեթ հերյուրանք է և զրպարտություն: Իմիջիայլոց, այսօր Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ էին կանչել հենց դրա համար, որ եթե նա, ինչպես պնդում է, տիրապետում է ինչ-որ դավադրության մասին տեղեկատվության, համաձայն որի՝ քաղաքական թիմը, որն այսօր իշխանության ղեկին է, Արցախը հետ հանձնելու ծրագիր ունի, ապա ԱԱԾ-ին հայտնի այդ տեղեկատվությունը, բայց Դ. Շահնազարյանը չի ներկայացել ԱԱԾ: Մենք մշտապես ասել ենք, որ Արցախի հարցը մեր ամենալուրջ հոգածության ներքո է, Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի և Հայաստանի ժողովրդի կամարտահայտության: Մեր ամենամեծ ջանքերն ուղղված են հենց Արցախի պաշտպանունակության բարձրացմանը և տնտեսության զարգացմանը, ինչի մասին, ի դեպ, Արցախի առաջատար քաղաքական ուժերը ևս հավաստող հայտարարություններ են արել:

- Բացի դրանից՝ Դավիթ Շահնազարյանը հեղափոխության կազմակերպիչներին մեղադրում է դրսից օգնություն ստանալու մեջ, բայց դա նույնպես փաստարկված չէ:

- Իշխանությունների հասցեին ոչ մի լուրջ մեղադրանք չկա, կան մերկապարանոց, անհեթեթ, զրպարտող հայտարարություններ:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է դա Դավիթ Շահնազարյանն անում և ոչ թե ՀՀԿ-ն:

- ՀՀԿ ցուցակի 3-րդ համարն է, ի՞նչ տարբերություն, այդ մարդը ստանձնում է նույն քաղաքական թիմի պատասխանատվությունը:

- Այդ մարդը 2008թ-ին ընդդիմության լիդերների շարքում էր:

- Տեղյակ չեմ, թե որն է փոխակերպման պատճառը: Կան վերլուծաբաններ, ըստ որոնց՝ ոչ մի փոխակերպում չկա, և Շահնազարյանն իրականում ավելի շատ բացահայտել է իր կերպարը և իր նախկին դիրքորոշումները՝ ավելի բացահայտ հանդես գալով: Ցավում եմ, որ այդպիսի անփառունակ ավարտ ընտրեց Դավիթ Շահնազարյանն իր քաղաքական կարիերայի համար:

- ՀՀԿ-ն, փաստորեն, ընտրել է առճակատման տարբերակը և դուք դեմ չեք:

- Այստեղ հավասար քաղաքական ուժերի առճակատում չէ… ՀՀԿ-ում մարդիկ են, որոնց անվան ու իշխանության հետ կապվում է 2 տասնամյակի կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները, կեղծված ընտրությունները, անարդարությունները և հազար ու մի հանցագործություն, որոնք դեռ բացահատվում են: Սա մի ամբողջ ժողովրդի և այդ խմբավորման առճակատումն է, նրանց կանոններով ապրելու գաղափարի մերժումն է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ