Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Խաչատուր Քոքոբելյան․ Այսօրվա իշխանությունները բացթողում են ունեցել

10:55 06 Դեկ 2018
Դիտումներ 28
«Ժողովուրդ». Խաչատուր Քոքոբելյան․ Այսօրվա իշխանությունները բացթողում են ունեցել

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկ­նածու Խաչատուր Քոքոբելյանի հետ:

- Դուք միշտ ընդդիմադիր եք եղել սա­կայն ինչպես հասկացանք Ձեր հայտարա­րագրից, բավականին հաջողությունների հասցրել եք հասնել: Հե՞շտ էր աշխատել նախկին Հայաստանում:

- Շատ դժվար էր: Նախկին իշխանու­թյունները ձերբակալել են իմ հարազատ եղբորը, անօրինական ձերբակալել են, 1 տարի պահել են բանտախցում և պա­հանջել, որ ես քաղաքականությամբ չզբաղվեմ: Ես այդ մասին քիչ եմ խոսում, որովհետև նեղացած կեցվածք ընդունող մարդ չեմ: Ես ընդդիմադիր եմ եղել ոչ թե նրա համար, որ դա եղել է քաղաքական կապրիզ, այլ իրոք չեմ կիսել այն մոտե­ցումները, որոնք ունեցել են նախկին իշ­խանությունները, համաձայն չեմ եղել այն թալանի հետ, որը եղել է Հայաստանում: Եղել են շատերը, որոնք իշխանություն­ների մոտ ընդդիմություն են աշխատել, իսկ ես պայքարել եմ, կորցրել եմ, դրանից չեմ վախեցել և դրանից չեմ խուսափել: Չեմ ուզում հիշեցնել մարտի 1-ը, չեմ ու­զում հիշեցնել այն վայրագությունները, որոնք տեղի են ունեցել մեր շրջապատի նկատմամբ: Մենք մի քանի օր առաջ Բյուրեղական քաղաքում ոստիկանու­թյան մոտ միտինգ էինք անում: Նախկին իշխանությունների ժամանակ դրա մա­սին մտածելը նույնիսկ վտանգավոր էր:

- Առաջին փոխվարչապետի պաշտոնա­կատար Արարատ Միրզոյանը հայտարա­րեց, որ ՀՀԿ-ն հանցագործների բանդա է: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:

- Կա մի ակնհայտ իրողություն, որ նախկին իշխանությունների կողմից ՀՀԿ են ներթափանցել շատ-շատ կրիմինալ մարդիկ, տնտեսական հանցագործներ, և նրանք են ապահովել այդ կուսակցու­թյան ձայնահավաքը, փողաբաժանությունը, և ցավում եմ, որ Հանրապետա­կանում լինելով՝ շատ քաղաքական գոր­ծիչներ այդ քաղաքական կամքը չունե­ցան, որ կարողանան խոչընդոտել նրանց ներթափանցումը իրենց կուսակ­ցություն: Այդ առումով ՀՀԿ-ն չեմ անվա­նի հանցագործ կուսակցություն, որովհետև հանցագործները մարդիկ են, որոնց ընդամենը պետք է օրենքի առաջ պատասխանատվության կանչել: Այսօրվա իշխանությունները այդ առումով մի բաց­թողում են ունեցել, քաղաքական գնա­հատական չեն տվել նախկին ռեժիմի և նախկին իշխանության կատարածներին: Եթե քաղաքական գնահատական տված լինեին, հավատացած եղեք՝ նույն Արարատ Միրզոյանը ստիպված չէր լինի նման բան ասել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ