Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Արա Մինասյանի փաստաբանների հայտարարությունը

11:30 06 Դեկ 2018
Դիտումներ 71
Արա Մինասյանի փաստաբանների հայտարարությունը

ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն ներկայացնելով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի անհատական բանկային տվյալներին վերաբերող տեղեկատվություն՝ զուգորդված համապատասխան լուսանկարներով:

Քննչական կոմիտեի գործողությունները ոչ այլ ինչ է, քան հասարակական կարծիքը մանիպուլացնելու և հանրությանը մոլորեցնելու փորձ, հակառակ դեպքում անհասկանալի է՝ ինչու է իրավապահ մարմինը հրապարակել Արա Մինասյանի բանկային հաշվին առկա դրամական միջոցների և բանկային պահատեղիների պարունակության մասին տվյալներ, երբ քննվող քրեական գործով պրոֆեսոր Մինասյանին ընդհանրապես չի վերագրվում կամ մեղսագրվում պետական սեփականություն հանդիսացող որևէ դրամական միջոց իր կամ այլ ֆիզիկական անձի սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ գործողություն կամ հանգամանք: Առկա չէ որևէ ապացույց կամ տվյալ, առ այն, որ պրոֆեսոր Մինասյանը տիրացել է պետական սեփականություն հանդիսացող որևէ գույքի կամ դրամական միջոցի: Եթե նման փաստեր իրավապահ մարմինն ունենար, ապա անկասկած, դրանք ներկայացրած կլիներ սույն գործի վերաբերյալ տարածած այս և մյուս հաղորդագրություններում:

Ավելին, անընդունելի է համապատասխան տեղեկությունների և լուսանկարների հրապարակումը նաև այն պատճառով, որ բանկային պահատեղիներում առկա գույքային միջոցները ձեռք են բերվել մինչև 2014 թվականը, և հետևաբար, առկա չէ որևէ ողջամիտ կապ նշված միջոցների և քննվող քրեական գործի միջև: Հետևաբար, քրեական գործի քննության այս փուլում համապատասխան լուսանկարների տարածումը բացառապես նպատակ է հետապնդում խեղաթյուրելու իրականությունը և ստվերել բժիշկ Մինասյանի հեղինակությունը:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս բովանդակության հաղորդագրության տարածումը դիտարկում ենք որպես ճնշում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վրա, որտեղ ներկայում քննվում է Առաջին ատյանի դատարանի կողմից պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը: Քննչական կոմիտեի հաղորդագրության տարածումը նպատակ է հետապնդում ազդել և ճնշում գործադրել վերաքննիչ դատարանի ներքին համոզմունքի վրա և հանգեցնել գործի տվյալներից չբխող դատական ակտի կայացման:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը մերժել էր պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը` պրոֆեսոր Ա. Մինասյանի` իրեն առաջադրված մեղադրանքի հետ առնչության բացակայության հիմքով: Հետևաբար, նման հաղորդագրության տարածումը ոչ միայն կոպտորեն խախտում է սահմանադրորեն ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլև առաջին ատյանի դատարանի դատական ակտով հաստատված Ա. Մինասյանի անմեղությունը:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ վերահաստատում ենք, որ մեր կողմից օրենքով սահմանված կարգով հետևողականորեն ձեռնարկվելու են բոլոր միջոցները սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, պրոֆեսոր Մինասյանի խախտված իրավունքները վերականգնելու և ապօրինություններ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2133
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4251
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2029
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2140
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2315
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2331
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2093
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 450
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ