Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«168 ժամ». Ինչին է սպասում Ադրբեջանը

10:20 06 Դեկ 2018
Դիտումներ 22
«168 ժամ». Ինչին է սպասում Ադրբեջանը

«Մնացականյան Մամեդյարով հանդիպումը կայանում է բանակցային դինամիկան պահպանելու նպատակով»,- մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Բրիտանացի քաղաքագետի կարծիքով հանդիպումը կայա­նում է բանակցային գործընթացի դինամիկան պահպանելու նպա­տակով: Նրա խոսքով բոլորն են հասկանում, այդ թվում Ադրբեջանը և համապատասխան դիվանա­գետները, որ Հայաստանի համար այս անցումային օրերին, երբ ներ­կայիս իշխանությունը պատ­րաստվում է ամրապնդել իր իշ­խանությունն ընտրությունների միջոցով, որևէ լուրջ քայլ չի իրա­կանացնելու կարգավորման գոր­ծընթացի ուղղությամբ: «Վստահ կարելի է ասել, որ էական առա­ջընթաց բանակցային գործընթա­ցում Միլանում չի գրանցվելու, առավել ևս, երբ սա նախարարնե­րի մակարդակով հանդիպում է: Ըստ իս կարող են քննարկվել Դուշանբեի պայմանավորվածու­թյունները, ընթացիկ հարցերը, որոնք վերաբերում են իրավիճա­կին շփման գծում, գերիներին: Չի բացառվում, որ նախարարները Հայաստանի և Ադրբեջանի ղեկա­վարների հանդիպման մոտավոր ժամկետներ պայմանավորվեն: Ակնհայտ է, որ որոշակի ընդհա­տակյա պայմանավորվածություն կամ համատեղ ընկալում կա կող­մերի միջև ներկայիս իրավիճակի վերաբերյալ, հենց այդ պատճա­ռով շփման գծում իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Իսկ ինչո՞ւ է խաղաղ, երբ ՀՀ իշխանու­թյուններն Ադրբեջանի համար անընդունելի թեզ են առաջ քաշել բանակցային սեղանին Արցախի մասնակցության վերաբերյալ, քանի որ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ընտրական պրո­ցեսներից հետո Հայաստանի նոր իշխանությունները նախկինից տարբերվող բանակցություններ կսկսեն իրենց հետ: Նման ակնկա­լիք կա նաև ԱՍՆ-ի կողմից, որն արտացոլվեց ԱՄՆ նախագահի խորհրդականի ՀՀ կատարած այ­ցի ընթացքում, երբ Բոլթոնը խո­սեց ընտրություններից հետո Ղա­րաբաղյան հակամարտության գործընթացում առաջընթացի հնարավորության մասին: Սրան զուգահեռ հայկական կողմը նշում է, որ զիջումներ չեն լինելու, կամ դա որոշելու է ժողովուրդը: Կարծում եմ՝ իշխանությունների համար ևս դեռ հստակ չէ, թե ինչ ուղիով են գնալու ընտրություննե­րից հետո բանակցային գործընթացում: Այնուամենայնիվ, նկա­տելի է, որ Արցախյան թեման ակ­տիվորեն շրջանառվում է այս քա­րոզարշավի ընթացքում, թեև բա­նավեճ արտաքին քաղաքական և այլ ծրագրային հարցերի շուրջ, ըստ էության, չկա»,- նման կար­ծիք հայտնեց վերլուծաբանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ