Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև խորանում է միջուկային պայմանագրի շուրջ առկա խնդիրը

12:45 06 Դեկ 2018
Դիտումներ 63
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև խորանում է միջուկային պայմանագրի շուրջ առկա խնդիրը

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Մայք Փոմփեոն ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների մակարդակով Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ երեքշաբթի օրն ասել է, թե Միացյալ Նահանգները դուրս կգա բոլոր այն պայմանագրերից ու միջազգային հաստատություններից, որոնք չեն նպաստում իր երկրի ազգային անվտանգությանն ու շահերին։

Նրա խոսքերով, Ռուսաստանն անտեսում է Միջին հեռահարության միջուկային զենքերը վերահսկելու պայմանագիրը, ինչի պատճառով Միացյալ Նահանգներն իր պարտավորությունները կասեցնում է 6Օ օրով։ «Այս ժամկետը տրվում է Ռուսաստանին, ի՛ր պարտավորությունների կատարումը վերստանձնելու համար», ասել է Փոմփեոն, ում խոսքերով, Ռուսաստանի գործողությունները մեծապես վտանգի տակ են դնում Ամերիկայի ու նրա դաշնակից երկրների ազգային անվտանգությունը։

Մինչ այդ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգված է ռուսական նոր հրթիռներով, և կոչ արել Մոսկվային հարգել Միջին հեռահարության միջուկային զենքերի մասին պայմանագիրը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Փոմփեոն Բրյուսելում հայտարարել է նաև, թե Երկրորդ աշխարհամարտից հետո միջազգային կարգուկանոնը չի վերականգնվել այնպես, ինչպես սպասում էին ԱՄՆ-ը ու Եվրոպան։ Նա քննադատել է այս հարցում ՄԱԿ-ին ու Եվրոպական միությանը։

«Պայմանագրերը խախտողներին հարկավոր է հակադրվել, իսկ պայմանագերը հարկավոր է շտկել կամ լիովին վերացնել։ Այդ պատճառով ԱՄՆ-ը օրինական եղանակով դուրս է գալիս հնացած և իրենց նշանակությունը կորցրած այն պայմանագրերից, որոնք չեն բխում մեր ազգային շահերից»,- ասել է Փոմփեոն։

Խոսելով Ազովի ծովում ուկրաինական նավերը ռուսների կողմից գրավվելու մասին՝ Փոմփեոն ասել է, թե կա Ռուսաստանի գործողություններն անօրինական լինելու մասին միասնական կարծիք։ «Մենք հույս ունենք, որ ռուսները կվերադարձնեն ուկրաինացի ձերբակալված ծովայիններին», ասել նա ու շեշտել, որ աշխատում են միասնական պատասխանով հանդես գալու համար, ինչը ցույց կտա, որ «ռուսների այս վարքագիծը պարզապես անընդունելի է»։

Հիշեցնենք, որ այս հարցում Ռուսաստանին դատապարտելով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ էր հայտարարել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2133
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4251
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2029
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2140
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2315
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2331
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2093
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 450
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ