Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ենթադրյալ հանցագործության մասին տվյալներ պարունակող դեպքեր են ստուգվում

11:20 06 Դեկ 2018
Դիտումներ 19
Ենթադրյալ հանցագործության մասին տվյալներ պարունակող դեպքեր են ստուգվում

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է դեկտեմբերի 9-ին կայանալիք՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 60 հաղորդում, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի 57 հրապարակում, ԿԸՀ-ից ստացված 1, դիտորդի կողմից ներկայացված 1 հաղորդում և քաղաքացու 1 դիմում:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ նշված 60 հաղորդումներից 4-ով հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր, 36-ով կատարել ստուգողական գործողություններ:

Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ստուգվել կամ ստուգվում են նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 34 դեպք: Դրանցից 8-ով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 26 դեպքով իրականացվել կամ իրականացվում ն ստուգողական գործողություններ:

Նշված 26 դեպքից 5-ով ենթադրյալ իրավախախտման փասը չի հաստատվել, ինչով պայմանավորված դրանք թողնվել են անհետևանք: Իսկ 21 դեպքի հետ կապված հանգամանքներն ստուգման ընթացքի մեջ են:

Նախապատրաստվող նյութերից 2-ի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացվում Արմավիրի մարզի, 2-ով՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների 1-ական՝

Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի մարզերի, Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ