Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյան. Գաղտնալսումը մոնտաժված է, կան դրվագներ, որոնք կտրատված ու հանված են

10:45 06 Դեկ 2018
Դիտումներ 75
Նիկոլ Փաշինյան. Գաղտնալսումը մոնտաժված է, կան դրվագներ, որոնք կտրատված ու հանված են

«Սա հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով ԱԱԾ տնօրենի և իր` գաղտնալսված հեռախոսազրույցին:

«Դա արվում է պարզ պատճառով. կոռումպացված համակարգը տեսնում է` իր շուրջ օղակը սեղմվում է, այն, ինչ խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո և որևէ մեկը չի պլստալու: Բոլոր կոռումպացվածներին մենք հատ-հատ կանչելու ենք պատասխանատվության՝ ժողովրդի անունից և ժողովրդի մանդատով, քանի որ, ըստ էության, այս գաղտանլսումները հրապարակվում են իրենց և կոռումպացված համակարգի համար փրկության օղակ գտնելու համար: Ես նախկինում էլ ասել եմ, հիմա էլ շարունակում եմ պնդել, որ սա հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա կոչ արեց քաղաքացիների դեկտեմբերի 9-ին, անկախ եղանակային պայմաններից, եթե նույնիսկ բուք ու բորան, սելավ լինի, անպայման գնալ ընտրական ընտրատեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 12-ին ԱԺ ամբիոնից անդրադարձել է գաղտնալսմանը և և այդ ելույթում կրկնակ շատ ինֆորմացիա է հաղորդել, քան կա հրապարակված գաղտնալսման նյութում:

«Գաղտնալսումը մոնտաժված է: Այնտեղ կան դրվագներ, որոնց մասին ես ԱԺ ելույթում պատմել եմ, և դրանք կտրատված ու հանված են: Այդ խոսակցությունից հանված են մասնավորապես այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն ինձ ասում է, որ դատավորը վախեցած է, ես էլ ասում եմ՝ ի՞նչ է նշանակում՝ դատավորը վախեցած է, ԱԱԾ-ն պարտավոր է ապահովել դատավորի անվտանգությունն ու անկախությունը, եթե չեք կարողանում պաշտպանել, ուրեմն սխալ եք ախատում»,- նշեց նա:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց նաև, որ ԱԱԾ պետի և ՀՔԾ տնօրենի գործողությունները տեղավորվում են նրանց պաշտոնական գործառույթների շրջանակում:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2133
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4251
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2029
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2140
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2315
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2331
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2093
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 450
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ