Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վալերի Օսիպյան. Կանխել ու բացահայտել ընտրակաշառք տալու և վերցնելու դեպքերը

11:10 06 Դեկ 2018
Դիտումներ 41
Վալերի Օսիպյան. Կանխել ու բացահայտել ընտրակաշառք տալու և վերցնելու դեպքերը

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հանդիպել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության պետը նշել է՝ ոստիկանությունը սկսել է ուժեղացված ծառայություն և ողջ ծավալով պատրաստ է ընտրություններին: Սակայն դրա հետ մեկտեղ Վալերի Օսիպյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքի շնորհիվ էլ ավելի հեշտ կհասնեն ցանկալի արդյունքի, և կոչ է արել ներկաներին համագործակցել ոստիկանության հետ, ցանկացած իրավախախտման ականատես լինելիս՝ դիմել ոստիկանություն:

Խոսվել է ոստիկանության պատրաստած թռուցիկների մասին, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն՝ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելված գործողությունները։

Թեկնածուներն ու շտաբների ղեկավարները հարցեր են ուղղել Վալերի Օսիպյանին, որոնք հիմնականում վերաբերում էին նախընտրական շրջանի գործընթացներին ու նաև բուն ընտրության օրը ոստիկանության ծառայությանը:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների անձնակազմի հետ:

Նա ներկայացրել է ոստիկանության առջև դրված պահանջները. կանխել ու բացահայտել ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, բացառել ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։

Ոստիկանության պետը տեղեկացրել է, որ թերացումների դեպքում կպատժվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության ու մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակի հետ կապված հարցեր:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ