Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

РБК. Facebook-ի գլոբալ խափանում է տեղի ունեցել

09:05 06 Դեկ 2018
Դիտումներ 2079
РБК. Facebook-ի գլոբալ խափանում է տեղի ունեցել

Facebook սոցիալական ցանցի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել, որը հիմնականում դժվարություններ է ստեղծել Արևմտյան Եվրոպայի օգտատերերի համար։ Այդ մասին են վկայում Downdetector կայքի տվյալները՝ փոխանցում է РБК։

Ըստ կայքի՝ օգտատերերի 43 տոկոսը բողոքել են մուտքի հետ կապված խնդիրներից՝ իրենք անսպասելի էջից դուրս են մղվել, իսկ նորից մտնել որոշ ժամանակ չեն կարողացել։ 37 տոկոսը չի կարողացել ընդհանրապես սոցցանցի կայք մտնել, իսկ 19 տոկոսը խնդիրներ է ունեցել նկարների նեբեռնման հետ։ Բողոքներ կան նաև խմբերի անհասանելիության վերաբերյալ։

The Independent-ը գրում է, որ որոշ օգտատերեր կորցրել են իրենց էջի հասանելիությունը։ Էջ մտնելու փորձի ժամանակ իրենց առաջարկվում է փոխել գաղտնաբառը՝ օգտվելով կոդից, որը ուղարկվում է էլեկտրոնային փոստի կամ SMS-հաղորդագրության միջոցով։ Սակայն կոդը նույնպես չի գործում։

Downdetector-ը նշում է, որ ամենաշատ բողոքները ստացվել են Մեծ Բրիտանիայից, ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից և Լեհաստանից։ Խնդիրներ են եղել նաև Չեխիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Շվեդիայում և Իսպանիայում, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքներում, Լիբանանում, Եգիպտոսում, Պաղեստինում։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն՝ վերևի աջ անկյունում սեղմեք RU

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2238
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2171
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4254
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2317
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2333
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2095
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 452
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ