Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Միլանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

10:00 06 Դեկ 2018
Դիտումներ 63
Միլանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Միլանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների խորհրդի բացման նախօրեին՝ այսօր, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպմանը նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ