Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արմեն Սարգսյան. Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը

10:15 06 Դեկ 2018
Դիտումներ 43
Արմեն Սարգսյան. Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը

«Ինչպես որ այսօր, այսուհետ ևս գալու եմ ու գնալու եմ մի օր թատրոն, մի օր թանգարան, օրինակ ծառայեմ մեր հայրենակիցներին»,- Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը և շեշտել. «Մարդկանց հրավիրեք Գյումրի»։

Հանրապետության նախագահը, ով աշխատանքային այցով գտնվում է Շիրակի մարզում, զբոսնել է Գյումրիի փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ, ողջունել նրանց:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահին ջերմությամբ են ընդունել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում, որտեղ հանդիպել է իր հին ծանոթներին՝ Միքայելին, Գրիշային, Հովհաննեսին և մյուսներին, որոնց հետ ծանոթացել էր դեռևս նախորդ այցի ժամանակ: Հանրապետության նախագահը դատարկաձեռն չէր եկել: Նա նվերներ է հանձնել իր հին բարեկամ երեխաներին, թեյել նրանց հետ ու ճաշակել նրանց իսկ պատրաստած քաղցրավենիքը:
Նախագահը և տիկին Սարգսյանը կանգ են առել նաև Herbs and Honey սրճարանում, թեյել այնտեղ, զրուցել այցելուների հետ։

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը, և դա պետք է տեղի ունենա նախ և առաջ մեր՝ հայաստանցիներիս միջոցով: Եթե հայաստանցին չի գնում Գյումրի, Լոռի, ինչպես կարող են ուրիշները գալ»։

Նախագահն ասել է, որ իր արտերկրյա այցերի ժամանակ Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման խնդիրները քննարկում է տարբեր մասնագիտացած ընկերությունների ու կազմակերպությունների հետ։«Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը»,- ասել է նախագահը՝ նշելով. «Գյումրիում կարելի է հանգստանալ, ժամանակ անցկացնել: Կարելի է գալ առանց առիթի, թեկուզ մի քանի ժամով գալ, շրջել»:

Գյումրի այցի ընթացքում հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել քաղաքի Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում։

 

 


ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ