Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Փաստ». Իրենք իրենց հույս են տալիս

08:25 06 Դեկ 2018
Դիտումներ 14
«Փաստ». Իրենք իրենց հույս են տալիս

Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ ռեյտինգայինով առաջադրված որոշ անհատներ իրենց հնարավորությունների իրական պատկերը փորձում են ստանալ Ֆեյսբուքում: Ասենք, իրենց էջում, կամ իրենց կուսակցության էջում, կամ իրենց ստեղծած որևէ խմբում կազմակերպում են հարցում ու հոպ... Պարզվում է, որ, ասենք, «Իմ քայլը» հեչ էլ մեծամասնություն չի կազմելու, կամ գոնե էդպես հազիվ մի 50 տոկոս է հավաքելու, իսկ իրենք հաստատ անցել են՝ գոնե մի 30 տոկոսով:

Կամ առանձին անհատներ տեսնում են իրենց նկարների տակ արված մեկնաբանությունները՝ «horquri gandz» սկզբունքով ու վստահ են, որ իրենք արդեն խորհրդարանում են: Ընդ որում, նրանց մեծ մասը առավելապես շտաբից դուրս չի էլ գալիս (եթե շտաբ կա), Ֆեյսբուքն ապրած կենա:

Ու, ցավոք, մեծամասնությունն այդպես էլ իրական պատկերացում չի կազմում, թե սոցցանցերից դուրս ինչպիսին է իրական կյանքը, ինչ են խոսում մարդիկ, ինչ տրամադրություններ ունեն: Դեռ լավ է, որ, մեր տեղեկություններով, գոնե հիմնական դերակատար 3–4 ուժերը պարբերաբար, այսպես կոչված, ներքին օգտագործման համար հարցումներ են կազմակերպում և առավել ռեալ են պատկերացնում իրավիճակը: Թե չէ, ով 0.001 տոկոսի իրական շանս ունի, ով մի 50–100 ձայն ունի, համոզված է, որ հենց ինքն ու իր ուժն են անցնելու:

Հոգեբաններն ասում են, որ դեպրեսիայի առաջին աղբյուրներից մեկն ինքնախաբեությունն է: Խոսքը ձգտման մասին չէ, այլ համոզվածության: Իսկ երբ արդյունքը շատ հեռու է լինում համոզվածությունից, հետևանքները դժվար չէ պատկերացնել: Շատ ավելի հաճելի է, երբ արդյունքները սպասվածից ավելին են: Այնպես որ, եթե ձեր հնարավորությունները «Զապորոժեցի» են, գոնե «Ժիգուլի» երազեք, ոչ թե միանգամից, ասենք թե, «Մայբախ»...

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ