Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ»․ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից

08:15 06 Դեկ 2018
Դիտումներ 41
«Հրապարակ»․ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին փաստեր, որոնք պետք է վկայեին, որ Դավիթ Շահնազարյանը և նրա ընտանիքի անդամները հետապնդումների են ենթարկվում Սերժ Սարգսյանի իշխանության կողմից։

Հիմա նոր իշխանությունն ուզում է գրություն ուղարկել ԱՄՆ Սիեթլ քաղաքի էմիգրացիոն ծառայություններին, որտեղ արդեն մի քանի տարի բնակվում է Շահնազարյանի որդին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները, սակայն, բարդ խնդրի առջև են կանգնած՝ ինչպիսի ձևակերպումներ տալ, որ մի կողմից հիմնավորվի, որ Դավիթ Շահնազարյանը քաղհալածյալ չի եղել, դրա ապացույցն էլ այսօր նրա՝ ՀՀԿ ցուցակում հանգրվանելն է, մյուս կողմից՝ չարդարացնեն նախորդ իշխանություններին՝ փաստելով, որ նրանք քաղաքական հետապնդումներ չեն իրականացրել։ Դավիթ Շահնազարյանը երեկ չցանկացավ մեր հարցերին պատասխանել, թեպետ ասացինք, որ որդու հետ է կապված, հարցրինք նաև՝ որդին ԱՄՆ-ո՞ւմ է, ապաստա՞ն է խնդրել։ Նա կրկնեց, որ ինքը լրագրողներին խոստացել է, որ որևէ մեկի հետ չի զրուցելու։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2133
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4251
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2029
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2140
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2315
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2331
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2093
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 450
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ