Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԼՈՒՐԵՐ

ԿԸՀ-ում ներկայացվել են ընտրություններին կիրառվող սարքավորումները և ԿԸՀ կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները

19:30 05 Դեկ 2018
Դիտումներ 25
ԿԸՀ-ում ներկայացվել են ընտրություններին կիրառվող սարքավորումները և ԿԸՀ կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել էր Եվրոպական միության, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Շվեդիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային դիտորդներին, որպեսզի ներկայացներ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը և ԿԸՀ կողմից իրականացված ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին սարքի միջոցով ընտրողների գրանցումն իրականացնելու գործընթացում տարբեր հնարավոր սցենարներ, ինչպես օրինակ, ընտրողի կողմից սխալ փաստաթուղթ ներկայացնելու, սխալ ընտրական տեղամաս ներկայանալու, ընտրողին ցուցակում չգտնելու և կրկնակի քվեարկության դեպքերը:

ԿԸՀ-ն ներկայացրեց նաև ընտրողների իրազեկման նպատակով թողարկված տպագիր և այլ նյութեր, այդ թվում՝ առաջին անգամ քվեարկող ընտրողների համար նախատեսված կրծքանշանը:

Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքը, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսանկարահանող և հատուկ ստեղծված կայքի միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնող տեսախցիկների աշխատանքը:

Եվրոպական միությունը, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը և Շվեդիան ֆինանսավորում են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագիրը՝ օժանդակելու Հայաստանի իշխանություններին անցկացնել վստահելի և թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ամենակարող թութը
20:45 18 Դեկ 2018
Դիտումներ 34
Դասը վարում է Բոբ Դիլանը
20:30 18 Դեկ 2018
Դիտումներ 292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 18
19:15 18 Դեկ 2018
Դիտումներ 10
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 18
09:30 18 Դեկ 2018
Դիտումներ 360
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 18-ն է
08:00 18 Դեկ 2018
Դիտումներ 155
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Էկզոտիկ մրգեր թե՞
20:15 17 Դեկ 2018
Դիտումներ 50