Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Պարզել են ինտելեկտի և ուղեղի չափսերի միջև եղած կապը

23:15 05 Դեկ 2018
Դիտումներ 207
Պարզել են ինտելեկտի և ուղեղի չափսերի միջև եղած կապը

Խոշոր ուղեղը մարդուն ավելի խելացի է դարձնում փոքր ուղեղ ունեցողներից, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չէ, ասվում է Psychological Science ամսագրում հրապարկված նոր հետազոտության մեջ:

Գիտնականներն ու գրողները հնագույն ժամանակներից սկսած մտքեր են հայտնել այն մասին, որ խոշոր չափերի գլուխ ունեցող մարդկանց ուղեղն էլ պետք է ավելի խոշոր լինի, իսկ դա նրանց անպայման ավելի խելացի կդարձնի: Նույնիսկ ժամանակակից գիտության մեջ այն տեսության կողմնակիցներ կան, որ մարդու ինտելեկտը կախված է ուղեղի ծավալից: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծավալով նույնիսկ ամենամեծ ուղեղը իր տիրոջ համար չի երաշխավորում վայելուչ աշխատանքի և գիտական մրցանակների տեսքով հաճելի բոնուսներ: Ուղեղի ծավալի մեծացումն աննշան է ազդում մարդու մտավոր հնարավորությունների վրա: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները նման եզրակացության են հանգել ավելի քան 13 600 մարդու ուղեղի ՄՌՏ սքանավորման հիման վրա:

Գիտնականներին, այդուհանդերձ, հաջողվել է դրական փոխկապվածություն հայտնաբերել ուղեղի ծավալի և կոգնիտիվ թեստերի կատարման միջև, սակայն ուղեղի ծավալի մեծությունը ամենևին որոշիչ չէր, և դրան բաժին է ընկել հաջողության 2 տոկոսից ոչ ավելին: Ավելի խոշոր ուղեղով մարդը միջինում ավելի լավ է հաղթահարում կոգնիտիվ թեստերը, ունի ավելի սուր հիշողություն և լավ ռեակցիա՝ ոչ մեծ ուղեղ ունեցողների համեմատությամբ:

Բայց գիտնականները շեշտում են, որ ուսումնառության և մտավոր հնարավորությունների տեսանկյունից տարբերությունը կարող է լինել վիճակագրական սխալի մակարդակում: Իսկ սա նշանակում է, որ ուղեղի չափից բացի, մարդու ինտելեկտի զարգացման վրա առավել նշանակալի ազդեցություն են ունենում այլ գործոնները: Օրինակ՝ ծնողների դաստիարակությունը, կրթական մակարդակը, սնունդը, կյանքում վերապրած սթրեսների քանակությունը և այլն:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2133
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4251
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2029
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2140
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2315
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2331
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2093
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 450
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ