Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԼՈՒՐԵՐ

Աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառելու և անհիմն կենսաթոշակ ստանալու դեպքերի առթիվ դատախազությունում քրգործ է հարուցվել

15:30 05 Դեկ 2018
Դիտումներ 46
Աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառելու և անհիմն կենսաթոշակ ստանալու դեպքերի առթիվ դատախազությունում քրգործ է հարուցվել

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կեղծ տվյալներ ներկայացնելու և պաշտոնեական անփութության հետևանքով մի քանի անձի անհիմն կենսաթոշակ նշանակելու և տալու դեպքի առթիվ:

2018 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ տեղեկություններ է հայտնել «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատած բազմաթիվ շահառուների աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառվելու և անհիմն կենսաթոշակի գումարներ վճարվելու վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ հաղորդումը բովանդակային առումով առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ՝ 2018թ. նոյեմբերի 21-ին հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին՝ հանցագործության վերաբերյալ հաղորդումը ստուգելու հանձնարարությամբ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ թվով 4 քաղաքացիներ, չունենալով համապատասխան աշխատանքային ստաժ, կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Վանաձորի մարզային մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձանց օժանդակությամբ ստացել են «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատելու վերաբերյալ աշխատանքային ստաժը հաստատող պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Ապա դրանք ներկայացրել են կենսաթոշակ նշանակելու լիազորությամբ օժտված ստորաբաժանում, որի արդյունքում վերջիններիս անվամբ հաշվարկվել և 2016թ. մինչև 2018թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում անհիմն վճարվել է կենսաթոշակ: Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է պետական բյուջեից հատկացված խոշոր չափերի գումար։

Միաժամանակ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության իրավասու պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ են կատարել և չեն ստուգել վերոնշյալ անձանց կողմից «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատելու վերաբերյալ աշխատանքային ստաժի տվյալների հավաստիությունը: Արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, պաշտոնեական անփութության հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ամենակարող թութը
20:45 18 Դեկ 2018
Դիտումներ 34
Դասը վարում է Բոբ Դիլանը
20:30 18 Դեկ 2018
Դիտումներ 292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 18
19:15 18 Դեկ 2018
Դիտումներ 10
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 18
09:30 18 Դեկ 2018
Դիտումներ 361
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 18-ն է
08:00 18 Դեկ 2018
Դիտումներ 155
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Էկզոտիկ մրգեր թե՞
20:15 17 Դեկ 2018
Դիտումներ 51