Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Facebook-ը կթույլատրի սոցցանցի ծառայությունները կրկնօրինակող հավելվածներ ստեղծել

22:15 05 Դեկ 2018
Դիտումներ 191
Facebook-ը կթույլատրի սոցցանցի ծառայությունները կրկնօրինակող հավելվածներ ստեղծել

Facebook-ը կողմնակի ընկերություններին կթույլատրի սոցցանցի հիման վրա հավելվածներ ստեղծել, որոնք մրցակցություն կստեղծեն դրանում գոյություն ունեցող ծառայություններին և գործառույթներին, հաղորդում է TechCrunch-ը:

Սոցցանցի ներկայացուցիչները հաստատել են, որ ֆեյսբուքի համար նոր հավելվածներ մշակողների համար կանոններից մեկը չի գործի: Այդ կանոնը հետևյալն է՝ «Հանրությանը յուրահատուկ արտադրանք ներկայացրեք: Մի կրկնօրինակեք հիմնական գործիքակազմը, որն արդեն ներկայացված է Facebook-ում»:

Պորտալը նշում է, որ նախկինում սոցցանցի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ կողմնակի ընկերությունների հավելվածների համար սահմանափակումներ էր կիրառել: Օրինակ՝ 2013-ին հաղորդագրությունների փոխանակման երկու հավելվածների՝ Voxer-ի և MessageMe-ի համար, որոնք բավական հայտնի էին դարձել: Դրանցում օգտագործվում էր Facebook-ում օգտատիրոջ ընկերների ցուցակի տեղեկատվությունը:

Ըստ TechCrunch-ի, դրանք մրցակցություն էին ստեղծում նույն գործառույթն իրականացնող Facebook Messenger-ին:

Արդյունքում Voxer-ի և MessageMe-ի համար ընկերների ցուցակի հասանելիությունը սահմանափկվեց, ընդ որում դրանց որոշ գործառույթները հետագայում իրագործվեցին Facebook Messenger-ում:

Հրատարակությունը նշում է, որ նշված արգելքի չեղարկումը զգալիորեն կնվազեցնի ռիսկերը, որոնք կապված են Facebook-ի հիման վրա հավելվածների մշակման հետ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2237
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2170
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2134
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4252
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2030
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2141
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2332
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2094
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 451
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ