Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր Կերկերյանի՝ Ցեղասպանության մասին արխիվը հասանելի կդառնա

13:15 05 Դեկ 2018
Դիտումներ 36
Գրիգոր Կերկերյանի՝ Ցեղասպանության մասին արխիվը հասանելի կդառնա

Քլարկ համալսարանի Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրության Սթրասլեր կենտրոնի «Գալուստեան/Մուգար» հայագիտական հետազոտությունների ամբոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը վերջերս համագործակցել է ասպիրանտների ու թուրք փորձագետների հետ` թվային պահոց ստեղծելու և Գրիկերի (Գրիգոր Կերկերյան) ահռելի փաստաթղթերի հավաքածուն բոլոր գիտնականների համար հասանելի դարձնելու նպատակով, տեղեկացնում է Akunq.net-ը:

Արխիվն ընդգրկում է հազարավոր բնօրինակ փաստաթղթեր և Գրիկերի չտպագրված նյութերը։ Այնտեղ ներառված են Հալեպում օսմանյան պաշտոնյա Նաիմ բեյի ձեռագիր հիշողությունները, որոնք երկար ժամանակ անհայտ կորած էին համարվել, ինչպես նաև`Երուսաղեմի պատրիարքարանի փաստաթղթերը, որոնք Հայոց ցեղասպանության մասին կարևոր տեղեկատվություն և 1919-1922 թթ. Ստամբուլում տեղի ունեցած ոճրագործների դատավարությունների քննական նյութեր են պարունակում։

Ուշագրավ են գաղտնազերծված հեռագրերը, որոնք Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, բանակի հրամանատարները և կառավարության պարամիլիտար ուժերի ղեկավարներն ուղարկել են կայսրության շրջանների ղեկավարներին։ Այդ հեռագրերիցմի քանիսի վրա առկա օսմանյան պետական կնիքը պարզորոշ ընդգծում է օսմանյան կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պլանավորումն ու իրագործումը։ Այդ սպանության հրամանները համարվում են Հայոց ցեղասպանության ապացույցներ, որոնք էլ ընկած են Աքչամի նոր՝ «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գրքի հիմքում։

Արխիվի մասին պրոֆեսոր Աքչամը գրում է. «Այս նյութերին հասանելիությունը ներուժ ունի փոխելու գիտական ու քաղաքական դիսկուրսը, ինչպես նաև պայքարելու թուրքական ժխտողականության դեմ։ Իմ պարտականությունն է այդ ապացույցները հասանելի դարձնել աշխարհին»։

Գրիկերի արխիվի ստեղծումը ֆինանսավորել են Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, Ժիրայր Նշանյան հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Դադրյան հիմնադրամը և այլ կազմակերպություններ։ Կերկերյանի արխիվում ներառված բնօրինակ նյութերը նվիրաբերվել են Բելմոնտի հայագիտության ու հետազոտությունների ազգային միությանը, որոնք կդառնան այնտեղի Մարտիկյան գրադարանի մի մասը։ Ուսումնասիրողների համար թվային արխիվի նյութերը հասանելի կլինեն Բելմոնտի հայագիտության ազգային միության գլխավոր գրասենյակի շենքի բացումից հետո՝ 2019 թ. աշնանը։

Հայոց ցեղասպանությունից հետո Մեծ եղեռնից մազապուրծ եղած հոգևորական Գրիկերը շրջել է աշխարհով ու ապացույցներ հավաքել այդ վայրագությունները փաստագրելու համար։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ամենակարող թութը
20:45 18 Դեկ 2018
Դիտումներ 35
Դասը վարում է Բոբ Դիլանը
20:30 18 Դեկ 2018
Դիտումներ 292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 18
19:15 18 Դեկ 2018
Դիտումներ 10
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 18
09:30 18 Դեկ 2018
Դիտումներ 361
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 18-ն է
08:00 18 Դեկ 2018
Դիտումներ 155
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Էկզոտիկ մրգեր թե՞
20:15 17 Դեկ 2018
Դիտումներ 51