Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է

09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3014
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է

Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդից 7 օր առաջ: Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև ամանորյա տոները մինչև հունվարի 5ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցը:

Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Ս. Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսին, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է «Գործք Առաքելոց»-ում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, ով այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Ս. Հակոբյանց մայր տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը:

Ս. Հովհաննես առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:

Հայ Առաքելական Եկեղեցին Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակը օրը տոնում է Ս. Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:

Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3336
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3206
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3136
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6189
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3014
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3133
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3331
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3310
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3061
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1434
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ