Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Բուքմեյքերների պատասխանը Նիկոլ Փաշինյանին

12:00 26 Նմբ 2018
Դիտումներ 1983
Բուքմեյքերների պատասխանը Նիկոլ Փաշինյանին
Փաստացի նրա դեմն ես առնում, ով քեզ վրա խաղադրույք է կատարում։

Տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանը (Ազգային ժողովում, կառավարության նիստերին, բակային հանդիպումներին) կտրուկ հայտարարում է, որ պետք է «խաղամոլության ասեղից» մեկ ընդ միշտ կտրել ժողովրդին։ Հայտարարվում է, որ դա աղետ է, որ մարդիկ խնդրում են իրեն խաղատների դեմն առնել․․․

Նմանատիպ հայտարարություններով պարբերաբար հանդես են գալիս քաղաքական դաշտում քիչ թե շատ դերակատարում ունեցող գրեթե բոլոր կուսակցությունները։

ՀՀԿ պատգամավորները բուքմեյքերների դեմն առնելու գործում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկան․․․

Իսկ բուքմեյքերական «Տոտո» ընկերությունը սկսել է խաղադրույքներ կատարել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վրա։

Զավեշտալի է։ Տխուր է։

Ինչևէ, ընտրություններում հաղթելու շանսերը, ըստ բուքմեյքերի, ամենաբարձրը գնահատվում են «Իմ քայլը» դաշինքի մոտ։ Խաղադրույքն ընդունվում է 1,001 գործակցով։ Երկրորդ տեղը տրվում է «Բարգավաճ Հայաստանին» (1,45 գործակից), երրորդ տեղը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը (2,4 գործակից)։

ՀՀԿ-ի գործակիցը 4,5 է, ՀՅԴ-ինն ու «Սասնա ծռերինը»՝ 20:

Ցածր են գնահատվում «Մենք» դաշինքի, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Օրինաց երկրի» շանսերը։

«Քրիստոնյա-ժողովրդավարական վերածնունդ» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների համար ընդհանրապես խաղադրույքներ չեն ընդունվում։

Փաստացի նրա դեմն ես առնում, ով քեզ վրա խաղադրույք է կատարում։

Հայաստան՝ խաղատուն բաց երկնքի տակ։

Վ․ Մարգարյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2238
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2171
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4254
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2317
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2333
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2095
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 452
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ