Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Կեղծ Հայաստանն ընդդեմ իրական Հայաստանի

11:15 21 Նմբ 2018
Դիտումներ 833
Կեղծ Հայաստանն ընդդեմ իրական Հայաստանի
  • Ցանկացած քարոզչության վատագույն թշնամին ինտելեկտն է։
  • Տվեք ինձ զանգվածային լրատվության միջոց, և ես ցանկացած ազգի կվերածեմ խոզերի հոտի
  • Ամենամեծ ստին ի վերջո հավատում են, եթե այն հաճախ կկրկնվի։ Մեզ պետք չէ ճշմարտությունը, այլ՝ արդյունքները։ 
  • Իրավագիտությունը քաղաքականության ծախու քածն է։
  • Քարոզչությունն արդյունավետ է, երբ քարոզիչները համոզված են, որ գործում են կամովին և սեփական համոզմունքով։

Պաուլ Յոզեֆ Գեբելս

Մարտի 1-ի արյունով իշխանության գլուխ եկած Սերժ Սարգսյանին խիստ անհրաժեշտ էր ոչ միայն ինչ որ կերպ լրացնել լեգիտիմության պակասը, այլ նաև և միջազգային, և հայաստանյան հանրությանը մատուցել միմիայն ռեժիմն արդարացնող իրականություն։ Փաստորեն պետք էր կեղծել իրականությունը։

Վաղուց գաղտնիք չէ թիվ մեկ փեսայի լրատվական կայսրությունը՝ հեռուստաալիքներ, թերթեր, անթիվ-անհամար կայքեր, աստիճանաբար նրա ազդեցության տակ հայտնվող մամուլի տարածման ցանցն ու գովազդային դաշտը։ Ստեղծվեց լրատվական մի իրավիճակ, որում այլ լրատվամիջոցի գոյությունն անիմաստ էր՝ հանրության վրա ազդեցություն չունենալու առումով։ Հայաստանում գրեթե ոչնչացան անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցները։ Ժամանակի հետ կայսրությունը համալրվում էր մամլո ակումբներով, նորածիլ քաղտեխնոլոգներով, քաղաքագետներով, վերլուծաբաններով, սոցիոլոգներով, ինչպես նաև նորաթուխ լրագրողներով, որոնք 10 տարի շարունակ հանրության համար յոթ երգ են երգել՝ յոթն էլ «արջի» համար։

Կեղծվում էին ոչ միայն ընթացիկ իրավիճակը, այլև պատմությունն ու նորանկախ Հայաստանի պատմությունը։ Սև քարոզչություն էր իրականացվում իշխանությանը ոչ հաճո գործիչների ու իրենց չմուծվել համարձակվող գործարարների դեմ։ Պատահական չէր, որ ընդդիմադիր դաշտում լրատվական այդ կայսրությունը զուգահեռում էին գեբելսյան քարոզչամեքենայի հետ։

Սուտն ու կեղծիքը, ապակողմնորոշումն այն աստիճանի էր ինքնահաստատվել, որ փախստական սիրիահայերն ասում էին՝ Հ1-ի Հայաստանն ենք ուզում։ Այսպես կերակրում էին և հայաստանաբնակներին և սփյուռքահայերին։ Նույնիսկ Շարմազանովն ու Աշոտյանն էին սկսել հավատալ իրենց իսկ ստեղծած Հայաստանի կեղծ իրականությանը։

Ամեն Աստծո օր լրատվությունն սկսվում էր թերթերի կեղծիքով ու ստով, որոնք օրվա ընթացքում տիրաժավորում էին կայքերն ու հեռուստաալիքները, ռադիոկայաններն ու մամլո ակումբները, սոցիալական ցանցերն ու նրանց կեղծ օգտատերերը։

Հիմա գրեթե բան չի փոխվել։ Լրատվամիջոցների սեփականատերերի որոշակի փոխատեղում է եղել ու վերջ։ Հիմա էլ լրատվադաշտը գրեթե ամբողջությամբ ուղղորդվում է նույն՝ արդեն հակահեղափոխական կենտրոնից։ Նորից մարդկանց գլուխները լցնում են լրատվական ուղղորդված աղբով։ Հեղափոխությունից հետո, պարզապես, մարդիկ են սկսել քիչ հավատալ դրանց։ Միայն սա է առաջընթացը. շատերն են սկսել տարբերել թացը չորից, իհարկե, բացի հանրապետականների ազդեցության տակ մնացածներից։ Պատահական չեն ընտրված ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում հայտնված դեմքերը։ Բոլորն էլ ստի ու կեղծիքի հմտացած քարոզիչներ։

Կարելի էր, իհարկե, անտեսել այս լրատվաաղբը։ Սակայն հիմա նույն քարոզչամեքենան միազգային փորձագետների է ընդգրկել այդ գործում. որքան էլ հեղափոխությունից ազդված մարդիկ սկսել են տարբերել ապատեղեկատվությունը, այնուամենայիվ, այնքան էլ հեշտ չէ տարբերել այլազգի փորձագետների շուրթերով արտահայտված կեղծիքը, որը գործում է արդեն ոչ թե կոնկրետ հեղափոխական իշխանավորների դեմ, այլ ուղղակի Հայաստանի Հանրապետության դեմ։

Արմեն ֆոն Գևորգյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 786
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 810
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 823
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1495
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 842
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 981
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1035
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 799
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ