Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

ՄԻԵԴ-ն ընդունել է Կառավարության միակողմանի հայտարարությունը

17:52 08 Նմբ 2018
Դիտումներ 34
ՄԻԵԴ-ն ընդունել է Կառավարության միակողմանի հայտարարությունը

2018 թվականի նոյեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (թիվ 40864/06) գանգատի վերաբերյալ որոշումը: Հանդես գալով Կոմիտեի կազմով՝ Եվրոպական դատարանը որոշել է հանել գանգատը քննվող գործերի ցանկից՝ ընդունելով ՀՀ կառավարության միակողմանի հայտարարությունը և առարկությունները:

Գործը վերաբերում է 2000-ականներին սկիզբ առած հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման գործընթացի շրջանակում դիմումատուների անշարժ գույքի օտարմանը:

Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքի օտարումը և դրան հաջորդող գործի դատական քննությունը իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երաշխիքների խախտմամբ: Բացի այդ, հիմք ընդունելով Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, դիմումատուները պնդել են, որ խախտվել է դատարանի մատչելիության իրենց իրավունքը գույքի օտարման վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշումները բողոքարկելու առնչությամբ:

Դիմումատուները պահանջել են 874 974 եվրո որպես նյութական վնասի և 3 301 եվրո կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Անհիմն համարելով ներկայացված պահանջը՝ Կառավարությունը միակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 000 եվրո որպես արդարացի փոխհատուցում:

Հիմք ընդունելով Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առնչությամբ ներկայացված Կառավարության միակողմանի հայտարարությունը՝ Եվրոպական դատարանը որոշել է գանգատի այդ մասը հանել քննվող գործերի ցանկից: Ինչ վերաբերում է մյուս հոդվածների ենթադրյալ խախտումների մասով դիմումատուների ներկայացրած բողոքներին, ապա Եվրոպական դատարանը անհրաժեշտ չի համարել անդրադառնալ դրանց:

Նշենք, որ դիմումատուներին Եվրոպական դատարանում ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ ՀՀ կառավարությունը՝ տվյալ ժամանակահատվածում Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչություն

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 904
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 916
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 929
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1695
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 949
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 1087
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1137
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 903
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ