Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ձեռք են բերվել հայ-կորեական համագործակցության գործնական պայմանավորվածություններ

19:30 08 Նմբ 2018
Դիտումներ 15
Ձեռք են բերվել հայ-կորեական համագործակցության գործնական պայմանավորվածություններ

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Հայկ Սայադյանը պաշտոնական այցով գտնվում են Կորեայի Հանրապետությունում:

Այսօր Ասիական զարգացման բանկի աշխատաժողովի շրջանակներից դուրս պաշտոնական հանդիպում է կայացել Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ` առողջապահության նախարարի տեղակալ Քանգ Դոտաեի գլխավորությամբ:

«Այս հանդիպումը կարելի է համարել Հայաստանի առողջապահության նախարարության հետ հարաբերությունների ձևավորման պատմական մեկնարկ»,- նշել է Քանգ Դոտաեն:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել ոլորտի ամենատարբեր բնագավառներում`այդ թվում էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ, նաև քննարկվել են Հայաստանում առողջապահության բնագավառում ներդրումների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Կորեայում մշակված տեխնոլոգիական լուծումների օգտագործումը մեր երկրում:

Հարկ է նշել, որ Կորեայի Հանրապետության և անկախ Հայաստանի պատմության մեջ առողջապահության նախարարությունների պաշտոնական առաջին հանդիպումն է:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 16
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ոչինչ հավերժ չէ
21:00 12 Նմբ 2018
Դիտումներ 684
Պատմության այս օրը. նոյեմբերի 12
09:30 12 Նմբ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 12-ն է
09:00 12 Նմբ 2018
Դիտումներ 126
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արհեստական ինտելեկտի մասին
21:00 11 Նմբ 2018
Դիտումներ 857
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պայծառ երևակայության տեր երիտասարդը
20:30 11 Նմբ 2018
Դիտումներ 283
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 11
09:30 11 Նմբ 2018
Դիտումներ 176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 11-ն է
09:00 11 Նմբ 2018
Դիտումներ 102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եռակի ինչ ասվեց՝ այն է ճիշտ …
20:30 10 Նմբ 2018
Դիտումներ 264
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ