Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

«Ներուժ» ծրագրով սփյուռքահայ ձեռներեցներին կներկայացվի Հայաստանը որպես բիզնես միջավայր

17:30 08 Նմբ 2018
Դիտումներ 34
«Ներուժ» ծրագրով սփյուռքահայ ձեռներեցներին կներկայացվի Հայաստանը որպես բիզնես միջավայր

Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սփյուռքի նախարարությանը:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով, աջակցել ներդրումների իրականացմանը:

«Ներուժ» ծրագրի խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնելը: Նախատեսվում է տարեկան մինչև 100 սփյուռքահայ գործարարներին ներկայացնել երկրում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները:

«Ծրագրի շրջանակում ձեռներեցների հետ 5 օրվա ընթացքում բիզնես մենթորներն ու մարզիչներն անցկացնելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ և պրեզենտացիաներ։ Միջոցառման վերջին օրը ձեռներեցները կներկայացնեն իրենց սթարթափ գաղափարները ժյուրիին և կարժանանան մրցանակների։ Մինչև 10 լավագույն բիզնես ծրագրերը կֆինանսավորվեն մինչև 15 մլն դրամով և Հայաստանում կսկսեն իրենց գործունեությունը։ Միևնույն ժամանակ ծրագրի իրականացումը կնպաստի հայրենադարձության խթանմանը»,- ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 904
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 916
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 929
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1696
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 949
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 1087
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1137
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 903
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ